...

Այ տենց քթիցդ կբերեն

Այ տենց քթիցդ կբերեն

Ազգային անվտանգության ծառայությունը «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանին ձերբակալելու որոշում է կայացրել:

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտնել է, որ Նարեկ Մանթաշյանը մեղադրվում ՀՀ պետական դրոշը կառավարության շենքում ծածանելու մեջ:

Իսկ ահա «Հայկական ժամանակ» օրաթերթը հայտնել է, որ Մանթաշյանը որպես մեղադրյալ է ներգրավված դատավոր Աննա Դանիբեկյանի անձնական տվյալի՝ քթի վիրահատության մասին տեղեկությունը հրապարակելու գործով:

«ՉԻ». Պրինցիպի, մեղադրանքի երկու տարբերակն էլ վատիկը չեն: Բայց, այնուամենայնիվ, մենք կգերադասեինք տարբերակ բ-ն: Էն որ ՀԺ-ն է հայտնել, որովհետև դա ղժժոցի ավելի մեծ ռեսուրսներ է պարունակում:

Ձեզ մի բան ասենք. ամերիկյան հայտնի երգիչ Մայքլ... չէ, անունը չենք տալիս, շառ է, չբռնեն մեղադրանք ներկայացնեն, պարզապես, մի հատ լավ երգիչ կար, ամերիկացի, թուխ դեմքով տղա էր, երգելուց էլ թռվռում էր, ձեռքը պարտադիր դնում շալվարի ցեպին, սա քթի վիրահատություն էր արել, այսինքն՝ քիթը փոքրացրել էր, ու ամերիկյան բոլոր թերթերը դրա մասին գրեցին: Նույնիսկ «Նյու-Յորք Թայմսը»: 

Հիմա որ էդ երգչի բարեկամներն ու ժառանգները իմանան, որ այստեղ դրա համար մարդու են մեղադրում, սաղ թերթերին հերթով դատի կտան, միլիարդով փող կաշխատեն: 

Բայց սա այն դեպքում, եթե Մանթաշյանին ներկայացված մեղադրանքի բ) տարբերակը ճիշտ դուրս գա: Իսկ մենք չենք կարող չհավատալ այն լրատվամիջոցին, որն այդ մասին հայտնել է: 
 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ