...

37-ի երկրպագուն - 2

37-ի երկրպագուն - 2

«ՉԻ», No 457, ապ­րի­լ, 2005 թ.

­Վա­նո ­Սի­րա­դեղ­յա­նի գոր­ծը ա­ռա­ջինն էր, ո­րը սարք­վել էր մեկ մար­դու ցուց­մուն­քով: ­Վա­նո ­Սի­րա­դեղ­յա­նը խորհր­դա­րա­նում, իր խոս­քի մեջ նկա­տեց. «Ես զար­մա­նում եմ, թե ­Վա­հան ­Հա­րութ­յուն­յա­նը ին­չո՞ւ է այդ սպա­նութ­յուն­նե­րը վերց­րել իր վրա։ ­Կամ հա­տուկ ծա­ռա­յութ­յուն­նե­րի հետ է աշ­խա­տում, կամ էլ, ի­րոք, հի­վանդ է։ ­Մեկ մար­դու ցուց­մուն­քով սարք­ված գործ է»: ­Վա­նո ­Սի­րա­դեղ­յա­նը ճիշտ էր. իր նախ­կին տե­ղա­կալ ­Վա­հան ­Հա­րութ­յուն­յա­նը գոր­ծար­քի մեջ էր մտել դա­տա­խա­զութ­յան հետ: Այ­սինքն, իր ցուց­մունք­նե­րում տա­լիս է ­Վա­նո ­Սի­րա­դեղ­յա­նի ա­նու­նը, փո­խա­րե­նը կար­ճա­ժամ­կետ պա­տիժ է ստա­նում և վա­ղա­ժամ­կետ ա­զատ է ար­ձակ­վում: 

­Հե­տա­գա­յում Աղ­վան ­Հով­սեփ­յա­նը հրա­պա­րա­կավ հաս­տա­տեց, որ նման գոր­ծարք ­Վա­հան ­Հա­րութ­յուն­յա­նի հետ ի­րոք ե­ղել է: ­Վա­հան ­Հա­րութ­յուն­յա­նին 6 տա­րի տվե­ցին, 3 տա­րի հե­տո դուրս ե­կավ, և նույ­նիսկ հասց­րեց 2003թ. նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­նե­րի ժա­մա­նակ լծվել ­Քո­չար­յա­նի քա­րո­զար­շա­վին: 

­Հե­տա­գա տա­րի­նե­րին մեկ մար­դու ցուց­մուն­քով գործ սար­քե­լը բազ­միցս կի­րառ­վեց: ­Տիգ­րան ­Նաղ­դալ­յա­նի սպա­նութ­յան ժա­մա­նակ նույն սցե­նարն էր: Վս­տա­հա­բար, նույն սցե­նարն է կի­րառ­վել Է­դո­ւարդ ­Մա­դաթ­յա­նի դեմ քրեա­կան գործ հա­րու­ցե­լու հա­մար: 

Ընդ ո­րում, քա­ղա­քա­կան հաշ­վե­հար­դա­րի մե­խա­նիզմ­նե­րը Աղ­վան ­Հով­սեփ­յա­նը կա­տա­րե­լութ­յան հասց­րեց: ­Հաշ­վե­հար­դա­րի այդ մե­խա­նիզ­մը ի­րե­նից մի ամ­բող­ջա­կան մե­քե­նա է ներ­կա­յաց­նում: Ա­սենք, մին­չև կոնկ­րետ ան­ձի դեմ քրեա­կան հե­տապն­դում սկսե­լը, մի շարք իշ­խա­նա­մետ լրատ­վա­մի­ջոց­նե­րով հա­սա­րա­կութ­յան ու­ղեղ­նե­րի լվա­ցում էր սկսվում: ­Զար­մա­նա­լիո­րեն այդ լրատ­վա­մի­ջոց­նե­րի ձեռքն էին ընկ­նում նա­խաքն­նութ­յան նյու­թե­րը, սրանք էլ` բա­ցար­ձա­կա­պես ոտ­նա­տակ ա­նե­լով ան­մե­ղութ­յան կան­խա­վար­կա­ծի սկզբուն­քը, այդ նյու­թե­րի հի­ման վրա ան­ձին վար­կա­բե­կե­լու, նրա մե­ղա­վո­րութ­յու­նը հաս­տատ­ված հա­մա­րող հրա­պա­րա­կում­նե­րով էին հան­դես գա­լիս: ­Թե դրանք որ լրատ­վա­մի­ջոց­ներն էին, կար­ծում ենք, բո­լորդ էլ գի­տեք: ­Հա­սա­րա­կութ­յան մեջ դրանք հայտ­նի են «դա­տա­խա­զի օր­գան­ներ» ան­վան­մամբ: Երբ անհ­րա­ժեշտ ծա­վա­լի քա­րոզ­չա­կան հար­ձա­կու­մը ա­պա­հով­վում էր, միայն դրա­նից հե­տո էր դա­տա­խա­զութ­յու­նը գոր­ծի անց­նում: 

Իսկ այ­նու­հե­տև ­Հա­յաս­տա­նում մե­կը մյու­սին հե­տե­ւե­ցին բարձ­րաս­տի­ճան պաշ­տոն­յա­նե­րի սպա­նութ­յուն­նե­րը: ­Հե­տաքն­նութ­յու­նը վա­րող քննիչ­նե­րը հա­ջո­ղութ­յամբ այդ սպա­նութ­յուն­նե­րը կա­րո­ղա­նում էին ներ­կա­յաց­նել կամ որ­պես պա­տա­հա­կա­նութ­յուն, կամ որ­պես ինք­նաս­պա­նութ­յուն, կամ էլ ձգտում էին այդ սպա­նութ­յուն­նե­րի հետ­քե­րը ուղ­ղոր­դել: Օ­րի­նակ, ՀՀ ­Ռազ­մա­կան ոս­տի­կա­նութ­յան պետ ­Վահ­րամ ­Խոր­խո­ռու­նու սպա­նութ­յու­նից հե­տո նույ­նիսկ վար­կած­ներ էին տա­րա­ծում, որ այդ սպա­նութ­յու­նը կազ­մա­կեր­պել են հենց ­Խոր­խո­ռու­նու ըն­կեր­նե­րը, բայց հե­տա­գա­յում պարզ­վեց, որ դրանք նույ­նիսկ ոչ թե վար­կած­ներ էին, այլ ըն­դա­մե­նը ­Վազ­գեն ­Սարգս­յա­նին վար­կա­բե­կե­լու նպա­տակ ու­նեին: Ին­քը` ­Վազ­գեն ­Սարգս­յա­նը, ցա­վոք, չկա­րո­ղա­ցավ ըմբռ­նել այդ ա­մե­նի ի­րա­կան նպա­տակ­ներն ու դրանց վտան­գա­վո­րութ­յան աս­տի­ճա­նը: 

Աղ­վան ­Հով­սեփ­յա­նի օ­րոք բո­լոր այս սպա­նութ­յուն­նե­րը մեծ հա­ջո­ղութ­յամբ կոծկ­վե­ցին կամ փակ­վե­ցին` մին­չև «գոր­ծում նոր հան­գա­մանք­նե­րի ի հայտ գա­լը»: Օ­րի­նակ, Արծ­րուն ­Մար­գար­յա­նի սպա­նութ­յու­նից հե­տո ­Սերժ ­Սարգս­յա­նը հայ­տա­րա­րեց, թե ինք­նաս­պա­նութ­յու­նը բա­ցառ­ված է: Ն­ման հայ­տա­րա­րութ­յուն նա ա­րեց այն բա­նից հե­տո, երբ սպա­նութ­յու­նից ըն­դա­մե­նը մի քա­նի ժամ անց դա­տա­խա­զութ­յու­նը հան­դես ե­կավ հա­ղոր­դագ­րութ­յամբ, որ Արծ­րուն ­Մար­գար­յա­նը ինք­նաս­պա­նութ­յուն է գոր­ծել: Եվ քա­նի դեռ ­Վազ­գեն ­Սարգս­յա­նը ողջ էր, Ա. ­Մար­գար­յա­նի սպա­նութ­յան գոր­ծը կա­րող էր բա­ցա­հայտ­վել` այդ­տե­ղից բխող բո­լոր հե­տե­ւանք­նե­րով: ­Սա­կայն Աղ­վան ­Հով­սեփ­յա­նը հա­սավ նրան, որ փոր­ձա­գի­տա­կան եզ­րա­կա­ցութ­յան մեջ նշվեց, որ մար­դը կա­րող է եր­կու կրա­կո­ցով ինք­նաս­պան լի­նել: Ս­տո­ծա­նուն մի ան­գամ կրա­կե­լուց հե­տո Արծ­րուն ­Մար­գար­յա­նը չէր հանգս­տա­ցել և ա­ռա­ջին կրա­կո­ցից 30 րո­պե անց երկ­րորդ կրա­կո­ցով վերջ­նա­կա­նա­պես լու­ծել էր իր հար­ցե­րը: ­Սա նա­խա­դե­պը չու­նե­ցող փոր­ձաքն­նութ­յուն էր: Այ­սինքն, մի ան­գամ ար­դեն նման ձե­ւով փոր­ձել էին գոր­ծը կոծ­կել: Երբ 1998թ. պայ­թեց­րին ­Ռու­բեն ­Հայ­րա­պետ­յա­նի ավ­տո­մե­քե­նան, նո­րից շրջա­նա­ռութ­յան մեջ դրե­ցին այն վար­կա­ծը, թե դա հենց ին­քը` ­Ռու­բեն ­Հայ­րա­պետ­յանն է պայ­թեց­րել: ­Կամ ­Գա­գիկ Ջ­հան­գիր­յա­նի եղ­բոր տա­նը պայթ­յուն է տե­ղի ու­նե­նում, ա­սում են` «լե­չո» է տրա­քել: 

­Բարձ­րաս­տի­ճան պաշ­տոն­յա­նե­րի սպա­նութ­յուն­նե­րի գա­գաթ­նա­կե­տը դար­ձավ 1999թ. հոկ­տեմ­բե­րի 27-ի ոճ­րա­գոր­ծութ­յու­նը: Բ­նա­կա­նա­բար, զոհ­ված ­Վազ­գեն ­Սարգս­յա­նի կողմ­նա­կից­նե­րի ա­ռա­ջին պա­հանջ­նե­րից մե­կը Աղ­վան ­Հով­սեփ­յա­նին աշ­խա­տան­քից ա­զա­տելն էր: ­Քան­զի ոճ­րա­գոր­ծութ­յու­նից ա­ռաջ ի­րա­կա­նաց­ված սպա­նութ­յուն­նե­րի հե­տաքն­նութ­յուն­նե­րի ճա­կա­տա­գի­րը հու­շում էր, որ ե­թե Աղ­վան ­Հով­սեփ­յա­նը շա­րու­նա­կի մնալ իր պաշ­տո­նում, հոկ­տեմ­բե­րի 27-ի գոր­ծի քննութ­յունն էլ այլ ուղ­ղութ­յամբ կըն­թա­նա: Ս­տեղծ­ված ի­րա­վի­ճա­կում ­Քո­չար­յա­նը ստիպ­ված էր ՀՀ գլխա­վոր դա­տա­խա­զի պաշ­տո­նից ա­զա­տել Աղ­վան ­Հով­սեփ­յա­նին: ­Բայց դա զուտ սիմ­վո­լիկ քայլ էր, քան­զի չնա­յած Աղ­վան ­Հով­սեփ­յա­նը նշա­նակ­վեց գլխա­վոր դա­տա­խա­զի տե­ղա­կալ, սա­կայն ամ­բող­ջութ­յամբ վե­րահս­կում էր նոր գլխա­վոր դա­տա­խա­զի` ­Բո­րիս ­Նա­զար­յա­նի գոր­ծու­նեութ­յու­նը, գու­մա­րած դրան` քննիչ­նե­րը շա­րու­նա­կում էին մնալ նրա ազ­դե­ցութ­յան տակ: Այն քննիչ­նե­րը, ո­րոնք հոկ­տեմ­բե­րի 27-ի ոճ­րա­գոր­ծութ­յան նա­խաքն­նութ­յան և դա­տա­վա­րութ­յան ամ­բողջ ըն­թաց­քում ոչ թե օգ­նում, այլ ա­վե­լի շուտ խան­գա­րում էին գոր­ծի օբ­յեկ­տիվ բա­ցա­հայտ­մա­նը: ­Ցա­վոք, նո­րան­շա­նակ վար­չա­պետ Ա­րամ ­Սարգս­յանն էլ չըն­կա­լեց Աղ­վան ­Հով­սեփ­յա­նի դերն ու նշա­նա­կութ­յու­նը 27-ի նա­խաքն­նութ­յու­նում: Ե­թե այս ժա­մա­նակ Աղ­վան ­Հով­սեփ­յա­նը ընդ­հան­րա­պես հե­ռաց­վեր հա­մա­կար­գից, ա­պա 27-ի գոր­ծը չէր դո­փի տե­ղում, բա­ցի այդ հնա­րա­վոր կլի­ներ բա­ցա­հայ­տել Աղ­վան ­Հով­սեփ­յա­նի պաշ­տո­նա­վար­ման ըն­թաց­քում տե­ղի ու­նե­ցած մյուս աղմ­կոտ հան­ցա­գոր­ծութ­յուն­նե­րը: Եվ հենց Աղ­վան ­Հով­սեփ­յա­նին հա­վա­տա­րիմ դա­տա­խազ­ներն էին հոկ­տեմ­բե­րի 27-ի դա­տա­վա­րութ­յան ըն­թաց­քում հան­դես գա­լիս որ­պես մե­ղադր­յալ: Ընդ ո­րում, ի­րենց գոր­ծո­ղութ­յուն­նե­րին հե­տե­ւե­լով, կա­րե­լի էր են­թադ­րել, թե հան­ցա­գործ­նե­րը զոհ­ված­ներն ու նրանց հա­րա­զատ­ներն էին, քան­զի ամ­բողջ դա­տա­վա­րութ­յան ըն­թաց­քում այդ մե­ղադ­րող­նե­րը հենց զո­հե­րի հա­րա­զատ­նե­րի դեմ էին գոր­ծում: ­Դա­տա­վա­րութ­յան ճա­կա­տա­գի­րը վճռված էր. հաղ­թեց «ու­չաստ­կո­վի» տար­բե­րա­կը: 

Եվ ար­դեն զար­մա­նա­լի չէր, երբ 2004թ. ապ­րիլ­յան դեպ­քե­րից ա­ռաջ ­Քո­չար­յա­նը Աղ­վան ­Հով­սեփ­յա­նին նո­րից գլխա­վոր դա­տա­խազ նշա­նա­կեց: ­Սա նշա­նա­կում էր, որ ա­ռա­ջի­կա­յում սպաս­վում էին զանգ­վա­ծա­յին ձեր­բա­կա­լութ­յուն­ներ, «սարք­ված գոր­ծեր», ռեպ­րե­սիա­ներ: Այդ­պես էլ ե­ղավ: 

Ն­ման գոր­ծե­լաո­ճը զար­մա­նա­լի չէ մի մար­դու դեպ­քում, ո­րը դե­ռևս 1995թ. գոր­ծող դա­տա­խազ­նե­րի հաս­տատ­ված նոր ցան­կում չէր հայտն­վել, քան­զի ո­րա­կա­վոր­ման փու­լը չէր ան­ցել, գոր­ծու­նեութ­յան հա­մար ան­պի­տան էր հա­մար­վել: Եվ միայն նախ­կին իշ­խա­նութ­յան ո­րոշ ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի տան դռնե­րը օ­րեր շա­րու­նակ մա­շե­լուց, տար­բեր ծա­նոթ մեջ­տեղ բե­րե­լուց, խնդրե­լուց և ա­ղա­չե­լուց հե­տո այդ մար­դուն խղճա­ցին, և նա բա­ցա­ռութ­յան կար­գով նե­րառ­վեց դա­տա­խազ­նե­րի ցան­կում: ­Տա­րի­ներ անց Աղ­վան ­Հով­սեփ­յա­նը քրեա­կան հե­տապն­դում սկսեց նույն այդ մարդ­կանց նկատ­մամբ, ում շնոր­հիվ նա կա­րո­ղա­ցել էր իր տե­ղը պահ­պա­նել ա­րե­ւի տակ: 

Աղ­վան ­Հով­սեփ­յա­նի ի­րա­վա­կան գի­տե­լիք­նե­րի և իշ­խա­նա­կան պատ­վեր­նե­րի հա­մադ­րու­մը, ի­հար­կե, մեզ դեռ նոր դա­տա­կան զա­վեշտ­ներ և անգ­րա­գի­տութ­յան նմուշ­ներ են հրամց­նե­լու: 

Օ­րի­նակ, քչե­րը կա­րող են ի­մա­նալ, որ «ի­րադ­րութ­յան փո­փո­խութ­յան» պատ­ճա­ռով հան­ցա­գործ­նե­րին ա­զատ ար­ձա­կե­լու գա­ղա­փա­րը նաև Աղ­վան ­Հով­սեփ­յա­նին է պատ­կա­նում: Աշ­խար­հի ո­րե­ւէ նոր­մալ, քա­ղա­քա­կիրթ երկ­րի քրօ­րենսգր­քում չկա նման բան. որ հան­ցա­գոր­ծին ա­զատ ար­ձա­կեն միայն այն բա­նի հա­մար, որ երկ­րում քա­ղա­քա­կան նոր ի­րա­վի­ճակ է ստեղծ­վել: 1999թ. հուն­վա­րին Աղ­վան ­Հով­սեփ­յա­նը, «ԱՐ» հե­ռուս­տաըն­կե­րութ­յան «­Հե­տա­գիծ» հա­ղոր­դա­շա­րին տված հար­ցազ­րույ­ցում խոս­տո­վա­նեց, որ «1996թ. սեպ­տեմ­բե­րի 25-ին ­Բաբ­կեն Ա­րարքց­յա­նի դեմ հար­ձա­կու­մը կազ­մա­կեր­պե­լու մե­ղադ­րան­քով քրեա­կան գոր­ծը Ար­շակ ­Սա­դո­յա­նի դեմ կարճ­վել է` ի­րադ­րութ­յան փո­փոխ­ման պատ­ճա­ռով»: Ո՞վ գի­տե, մի­գու­ցե ինչ-որ ժա­մա­նակ անց ­Նաի­րի ­Հու­նան­յանն է՞լ ա­զատ ար­ձակ­վի «ի­րադ­րութ­յան փո­փո­խութ­յան պատ­ճա­ռով»: ­Հա­մե­նայն­դեպս, Աղ­վան ­Հով­սեփ­յա­նի օ­րոք դա չի կա­րե­լի բա­ցա­ռել: 

Այս հոդ­վա­ծա­շա­րի ա­ռա­ջին մա­սի հրա­պա­րա­կու­մից հե­տո խմբագ­րութ­յուն զան­գա­հա­րեց նույն­պես «37 թվի» ո­ճով ա­զա­տազրկ­ված ­Մու­րադ ­Բո­ջոլ­յա­նի դուստ­րը և հի­շեց­րեց, որ Աղ­վան ­Հով­սեփ­յա­նը ներ­կա է ե­ղել ­Մու­րադ ­Բո­ջոլ­յա­նի դա­տա­վա­րութ­յան ա­ռա­ջին մի քա­նի նիս­տե­րին: Եվ երբ դա­տա­վա­րութ­յան ժա­մա­նակ պաշտ­պա­նա­կան կող­մը դա­տա­րա­նին փաս­տեր է ներ­կա­յաց­րել, որ ­Մու­րադ ­Բո­ջոլ­յա­նի հե­ռա­խո­սազ­րույց­նե­րը ա­պօ­րի­նի ձայ­նագր­վել են, Աղ­վան ­Հով­սեփ­յա­նը ի պա­տաս­խան դրա հայ­տա­րա­րել է, թե մենք ու­նենք մեր ներ­քին օ­րենք­նե­րը: Եվ ե­թե անհ­րա­ժեշ­տութ­յուն է ա­ռա­ջա­նում, մենք ա­ռաջ­նորդ­վում ենք այդ ներ­քին օ­րենք­նե­րով: ­Թե ո­րո՞նք են այդ ներ­քին օ­րենք­նե­րը, մնում է գու­շա­կել: ­Հե­տաքր­քիր է, խոշ­տան­գում­նե­րը` ցուց­մունք կոր­զե­լու նպա­տա­կով, կա­րե­լի՞ է ներ­քին օ­րենք­ներ հա­մա­րել: 

­Կամ մեկ ու­րիշ վառ օ­րի­նակ: 1999թ. հուն­վա­րին ԱՐ-ին տված նույն հար­ցազ­րույ­ցում Աղ­վան ­Հով­սեփ­յա­նը նշել էր, թե ին­քը քա­ղա­քա­կա­նութ­յամբ եր­բեք չի զբաղ­վել: ­Մի քա­նի օր ա­ռաջ Գ­յում­րիում շուրջ­պա­րի կա­պակ­ցութ­յամբ կազ­մա­կերպ­ված հան­դիպ­ման ժա­մա­նակ ևս նշել էր, որ ին­քը ոչ միայն չի սի­րում քա­ղա­քա­կա­նութ­յու­նը, այլ նաև տա­նել չի կա­րո­ղա­նում քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րին: 

Բ­նա­կան հարց պետք է ա­ռա­ջա­նար. ե­թե մար­դը չի սի­րում քա­ղա­քա­կա­նութ­յու­նը, այդ դեպ­քում ինչ­պե՞ս և ին­չո՞ւ է 1990թ. պատ­գա­մա­վոր դար­ձել: ­Չէ՞ որ պատ­գա­մա­վո­րի թեկ­նա­ծուն քա­րո­զար­շա­վի ժա­մա­նակ հան­դի­պում է ընտ­րող­նե­րի հետ, խոս­տում­ներ է տա­լիս, ա­սում է, որ ան­պայ­ման այս կամ այն ո­լոր­տում բա­րե­փո­խում­ներ է ա­նե­լու: Եվ ե­թե նույն մար­դը հե­տա­գա­յում հայ­տա­րա­րում է, թե չի սի­րում քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րին, նշա­նա­կում է, որ նա սո­վո­րա­կան ստա­խոս և խա­բե­բա է: Ա­ռա­ջին հեր­թին խա­բել է իր ընտ­րա­տա­րած­քի բնա­կիչ­նե­րին: 

­Բայց մյուս կող­մից էլ, ե­թե մար­դը չի ցան­կա­նում զբաղ­վել քա­ղա­քա­կա­նութ­յամբ, ա­պա ին­չո՞ւ է քի­թը խո­թում բո­լոր տե­սա­կի ընտ­րութ­յուն­նե­րի մեջ: ­Քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րին չսի­րող մար­դը չէր ա­ջակ­ցի քա­ղա­քա­կա­նութ­յամբ զբաղ­վող մարդ­կանց` ­Լա­վան­դա­յի Ա­րա­յի­կին, ­Ծի­վո­յին: Ա­հա ձեզ Աղ­վան ­Հով­սեփ­յա­նի քա­ղա­քա­կան գի­տե­լիք­նե­րի մա­կար­դա­կը: 

Շա­րու­նա­կե­լի 

Կարեն Միքայելյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   5622 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ