...

37-ի երկրպագուն - 3

37-ի երկրպագուն - 3

«ՉԻ», No 458, ապ­րի­լի 5, 2005 թ.

Ս­կիզ­բը` նա­խորդ հա­մար­նե­րում՝ Մաս 1-ին և Մաս 2-րդ: 

­

Բա­ցի իր հիմ­նա­կան գոր­ծու­նեութ­յու­նից, որ կոչ­ված էր զբաղ­վել հան­ցա­գոր­ծութ­յուն­նե­րի բա­ցա­հայտ­մամբ, Աղվան­Հով­սեփ­յա­նը սկսեց զբաղ­վել մաս­նա­վոր բիզ­նե­սով: «ՉԻ» նա­խորդ հա­մար­նե­րից մե­կում նշել էինք, որ մեր տե­ղե­կութ­յուն­նե­րով Աղ­վան ­Հով­սեփ­յա­նը «­Շանթ» ըն­կե­րութ­յան խո­շոր փա­յա­տե­րե­րից է: Եվ Աղ­վան ­Հով­սեփ­յա­նի նոր` 100 հազ. դո­լա­րա­նոց մե­քե­նան, որ­քա­նով որ մեզ հա­ջող­վեց ճշտել, ձևա­կերպ­ված է որ­պես «­Շանթ» ըն­կե­րութ­յան նվեր: 

Այլ աղբ­յուր­նե­րի հա­մա­ձայն, Օ­պե­րա­յին հա­րող տա­րած­քում ­Լևոն ­Խա­չատր­յա­նի հետ երկ­հար­կա­նի սրճա­րան են բա­ցել, սրճա­րան ու­նեն նաև դա­տա­խա­զութ­յան շեն­քի դի­մաց: ­Լու­սա­կեր­տում` ­Մելս ­Հա­կոբ­յա­նի ա­ռանձ­նա­տան կող­քին կա­ռուց­ված ա­ռանձ­նա­տան մա­սին էլ շատ է խոս­վել: ­Ժա­մա­նա­կին, Ե­րևա­նի նախ­կին քա­ղա­քա­պետ ­Վա­հագն ­Խա­չատր­յա­նի թույլտ­վութ­յամբ կոմ­պո­զի­տոր­նե­րի տան մոտ գտնվող շեն­քում Աղ­վան ­Հով­սեփ­յա­նը հա­տուկ իր բնա­կա­րա­նի հա­մար ա­ռան­ձին մուտք էր բա­ցել: Իսկ հե­տա­գա­յում նույն շեն­քի դի­մաց կա­ռու­ցեց իր ար­դեն հայտ­նի դար­ձած շքեղ ե­ռա­հարկ ա­ռանձ­նա­տու­նը: 

­Բազ­մա­թիվ թե­լե­րով, բազ­մա­թիվ գոր­ծե­րով իր ճա­կա­տա­գի­րը միահ­յու­սե­լով ­Սերժ ­Սարգս­յա­նի և Ռ. ­Քո­չար­յա­նի հետ, Աղ­վան ­Հով­սեփ­յա­նը նույն­պես հետ­դար­ձի ճամ­փա չու­նի: Այ­սինքն, իշ­խա­նութ­յու­նը կորց­նե­լուց հե­տո Աղ­վան ­Հով­սեփ­յա­նին նույն ճա­կա­տա­գիրն է սպա­սում, ինչ Ռ. ­Քո­չար­յա­նին ու Ս. ­Սարգս­յա­նին: ­Քան­զի Ա. ­Հով­սեփ­յա­նի գոր­ծու­նեութ­յան այն մութ կե­տե­րը, ո­րոնք ձեզ ներ­կա­յաց­րել ենք, ի­րա­կա­նում ո­րևէ մե­կի հա­մար գաղտ­նիք չեն: ­Բո­լորն էլ շատ լավ գի­տեն, թե ի­րա­կա­նում բազ­մա­թիվ սպա­նութ­յուն­նե­րի գոր­ծե­րը ինչ­պես են կոծկ­վել, կամ ինչ­պես են գոր­ծեր սարք­վել: Աղ­վան ­Հով­սեփ­յանն էլ է դա շատ լավ հաս­կա­նում, այդ իսկ պատ­ճա­ռով վա­ղուց ար­դեն նրան չի հե­տաքրք­րում հա­սա­րա­կութ­յան կար­ծի­քը իր մա­սին: Ու հենց դրա­նով էլ Աղ­վան ­Հով­սեփ­յա­նը էլ ա­վե­լի է վտան­գա­վոր դառ­նում հա­սա­րա­կութ­յան հա­մար: Այն ու­ղին, ո­րով ըն­թա­նում է Ա. ­Հով­սեփ­յա­նը, պա­հան­ջում է նո­րա­նոր բռնա­դատ­ված­ներ, նոր ռեպ­րե­սիա­ներ, խեղ­ված ճա­կա­տագ­րեր: Իր անվ­տան­գութ­յան ե­րաշ­խի­քը հա­սա­րա­կութ­յա­նը վա­խի և տե­ռո­րի մթնո­լոր­տում պա­հելն է, երբ մար­դիկ կմտա­ծեն միայն ի­րենց, այլ ոչ թե Աղ­վան ­Հով­սեփ­յա­նի ճա­կա­տագ­րի մա­սին: 

­Բայց 2004թ. Աղ­վան ­Հով­սեփ­յա­նը սկսեց ձևա­վո­րել իր անվ­տան­գութ­յունն ա­պա­հո­վող մի­ջա­վայր, ո­րը պետք է Աղ­վան ­Հով­սեփ­յա­նին հե­ռու պա­հեր հա­սա­րա­կութ­յան բա­ցա­սա­կան տրա­մադ­րութ­յուն­նե­րից: Այդ­պի­սի մի­ջա­վայր ա­պա­հո­վող կա­ռույց դար­ձավ «­Նիգ-Ա­պա­րան» կազ­մա­կեր­պութ­յու­նը, որն աս­տի­ճա­նա­բար չա­րիք է դառ­նում մեր պե­տութ­յան գլխին: Ն­պա­տակ է դրված այս կազ­մա­կեր­պութ­յու­նը դարձ­նել քա­ղա­քա­կան, ո­րը խորհր­դա­րա­նա­կան ընտ­րութ­յուն­նե­րում պետք է լուրջ դե­րա­կա­տա­րում ու­նե­նա: Դ­րա հա­մար բո­լոր հիմ­քե­րը կան: ­Ֆի­նան­սա­կան պրոբ­լեմ­ներ չկան: ­Փո­խա­րե­նը կան քա­ղա­քա­կան ամ­բի­ցիա­ներ: ­Ճիշտ է, ա­ռայժմ Ա. ­Հով­սեփ­յա­նի ամ­բի­ցիա­նե­րը ­Քո­չար­յան-­Սերժ ­Սարգս­յան զույ­գը վե­րահս­կում է, ին­չի վկա­յութ­յունն էր Եղ­վար­դում ան­ցած տա­րի կա­յա­ցած մե­ծա­մաս­նա­կան ընտ­րութ­յուն­նե­րը, ո­րի ժա­մա­նակ Աղ­վան ­Հով­սեփ­յա­նի հո­վա­նա­վոր­յա­լը պարտ­վեց, սա­կայն բա­ցառ­ված չէ, որ ինչ-որ պա­հից Ա. ­Հով­սեփ­յա­նը սկսի ինք­նու­րույն խաղ վա­րել: ­Հա­մե­նայն­դեպս, իր շրջա­պա­տում, մա­նա­վանդ վեր­ջին շրջա­նում նա հա­ճախ է շեշ­տում, թե ի վի­ճա­կի է ՀՀ հա­ջորդ նա­խա­գա­հը դառ­նալ, քան­զի ոչն­չով պա­կաս չէ Ռ. ­Քո­չար­յա­նից և Ս. ­Սարգս­յա­նից: 

­Քա­ղա­քա­կան նկրտում­նե­րի ակն­հայտ ցու­ցադ­րութ­յուն էր Աղ­վան ­Հով­սեփ­յա­նի դե­րա­կա­տա­րութ­յու­նը Ա­ջափն­յա­կի թա­ղա­պե­տի վեր­ջին ընտ­րութ­յուն­նե­րում: ­Հի­շեց­նենք, որ այն ժա­մա­նակ Աղ­վան ­Հով­սեփ­յա­նի և «­Նիգ-Ա­պա­րա­նի» լայ­նա­մասշ­տաբ ա­ջակ­ցութ­յան շնոր­հիվ Ա­ջափն­յա­կի թա­ղա­պետ դար­ձավ ևս ծա­գու­մով ա­պա­րան­ցի Արծ­րուն ­Խա­չատր­յա­նը: ­Վեր­ջի­նիս վե­րընտ­րութ­յու­նից հե­տո այն, ինչ կա­տար­վում է հատ­կա­պես ­Լե­նինգ­րադ­յան, ­Հա­լաբ­յան և ­Շի­նա­րար­նե­րի փո­ղոց­նե­րում, պար­զա­պես բար­բա­րո­սութ­յուն է: ­Կա­նա­չա­պատ տա­րածք­նե­րում, գա­զոն­նե­րի վրա, ա­ռանց թույլտ­վութ­յան և հա­մա­պա­տաս­խան փաս­տաթղ­թե­րի կա­ռուց­վել և կա­ռուց­վում են սկզբից կրպակ­ներ, իսկ հե­տո երկ­հար­կա­նի ա­ռանձ­նատ­ներ: ­Շի­նա­րար­նե­րի փո­ղո­ցը, ո­րը Ե­րևա­նի ա­մե­նա­գե­ղե­ցիկ փո­ղոց­նե­րից մեկն էր, այժմ գո­յութ­յուն չու­նի. վե­րա­ծել են ա­ռևտ­րի կենտ­րո­նի: ­Մի քա­նի ա­պօ­րի­նի շի­նա­րա­րութ­յուն­նե­րի կա­պակ­ցութ­յամբ գոր­ծեր էին հա­րուց­վել (դրանց մա­սին նույ­նիսկ Ռ. ­Քո­չար­յա­նը քա­ղա­քա­պե­տա­րան կա­տա­րած այ­ցե­րից մե­կի ժա­մա­նակ նշեց), ո­րոնք այ­սօր հա­ջո­ղութ­յամբ փակ­վել են: 

­Փաս­տո­րեն, Աղ­վան ­Հով­սեփ­յա­նը պե­տութ­յան մեջ երկ­րորդ պե­տութ­յունն է կա­ռու­ցել` «­Նիգ-Ա­պա­րան» ա­նու­նով: Իր ներ­քին օ­րենք­նե­րով, իր թա­գա­վո­րով, իր հլու-հնա­զանդ խորհր­դով: Այս կազ­մա­կեր­պութ­յան ընդ­լայն­մա­նը զու­գըն­թաց ա­վե­լա­նում է այն պաշ­տոն­յա­նե­րի թի­վը, ով­քեր հան­կարծ ի­րենց ծագ­ման մեջ ա­պա­րան­յան հետք են գտնում: ­Հենց որ գտնում են, վերջ, ի­րենց գոր­ծու­նեութ­յան մեջ ոչ մի պրոբ­լե­մի չեն հան­դի­պում: Օ­րի­նակ, ­Շի­րա­կի մար­զի գա­զի ծա­ռա­յութ­յան ղե­կա­վա­րը, ինչ­պես մեզ տե­ղե­կաց­րին Գ­յում­րիից, այ­լևս ա­պա­րան­ցի է: Այ­սինքն, ինչ­պես ցան­կա­նում է, այն­պես էլ գոր­ծում է: Ում ու­զում` գազ է քա­շում, ում չի ու­զում` չի քա­շում: 

Այս կազ­մա­կեր­պութ­յան ան­վան տակ Աղ­վան ­Հով­սեփ­յա­նի ամ­բի­ցիա­նե­րի այ­ցե­տոմս դար­ձավ Ա­րա­գած լե­ռան շուրջ­պա­րի գա­ղա­փա­րը: Այս գա­ղա­փա­րի ի­րա­կա­նա­ցու­մով Աղ­վան ­Հով­սեփ­յա­նը փոր­ձե­լու է իր հա­մար մի քա­նի հար­ցի պա­տաս­խա­նը ստա­նալ: ­Նախ, ե­թե շուրջ­պա­րի հա­մար անհ­րա­ժեշտ 180 հազ. մարդ ա­պա­հով­վի, ա­պա դա ա­պա­գա խորհր­դա­րա­նա­կան ընտ­րութ­յուն­նե­րում անհ­րա­ժեշտ քա­նա­կութ­յամբ ձայ­ներ հա­վա­քե­լու ե­րաշ­խիք կդառ­նա: Այ­սինքն, ի­րենք կա­րող են 180 հազ. ձայն մո­բի­լի­զաց­նել: ­Գու­մա­րած դրան, այս գա­ղա­փա­րի ի­րա­կա­նաց­ման հա­մար օգ­տա­գործ­վում է վար­չա­կան ռե­սուր­սը: ­Բազ­մա­թիվ պաշ­տոն­յա­ներ, գյու­ղա­պետ­ներ, քա­ղա­քա­պետ­ներ են լծվել այս գոր­ծին: Եվ կախ­ված նրա­նից, թե որ պաշ­տոն­յան ա­ռա­վել արդ­յու­նա­վետ կաշ­խա­տի և ա­վե­լի մեծ թվով մարդ կա­պա­հո­վի շուրջ­պա­րի հա­մար, Աղ­վան ­Հով­սեփ­յա­նը կի­մա­նա, թե մին­չև խորհր­դա­րա­նա­կան ընտ­րութ­յուն­նե­րը որ պաշ­տոն­յա­նե­րի հետ պետք է շա­րու­նա­կի խո­րաց­նել իր հա­մա­գոր­ծակ­ցութ­յու­նը, իսկ որ պաշ­տոն­յա­նե­րի հետ բա­ցատ­րա­կան կամ զտիչ աշ­խա­տանք­ներ տա­նի, կի­մա­նա` որ պաշ­տոն­յա­ներն են վստա­հե­լի, ո­րոնք` ոչ: 

Անհ­րա­ժեշտ թվով մարդ ա­պա­հո­վե­լու հա­մար այ­սօր օգ­տա­գործ­վում են հին, սո­վե­տա­կան մե­թոդ­նե­րը: Պ­լան են դրել: ­Բու­հե­րը 1000-ա­կան մարդ պետք է ա­պա­հո­վեն, դպրոց­նե­րը` այս­քան, օ­լի­գար­խը` այս­քան: Պ­լան է դրված մարզ­պետ­նե­րի, թա­ղա­պետ­նե­րի.. մի խոս­քով, բո­լոր նրանց վրա, ով­քեր գո­նե ինչ-որ լծակ ու­նեն: 

­Ցա­վոք, Ա­րա­գա­ծի շուրջ­պա­րի գա­ղա­փա­րը կա­րող է ի­րա­վա­պահ մար­մին­նե­րի և քրեա­կան աշ­խար­հի սեր­տաճ­ման ևս մեկ գոր­ծըն­թաց դառ­նալ: ­Հա­մե­նայն­դեպս, մեր տե­ղե­կութ­յուն­նե­րով, քրեա­կան աշ­խար­հի բազ­մա­թիվ ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի էլ են ներգ­րա­վել այս գոր­ծըն­թա­ցի մեջ: Ա­վե­լին, կան­չում են այն մարդ­կանց, ով­քեր վեր­ջին տա­րի­նե­րին կա­րող էին լուրջ խնդիր­ներ ու­նե­նալ դա­տա­խա­զութ­յան հետ, բայց տար­բեր պատ­ճառ­նե­րով «պլստա­ցել» են: ­Հի­մա նրանց կան­չում են և տեղ­յակ պա­հում, որ այդ մարդ­կանց «պլստա­լը» ո­րո­շա­կի գին ու­նի, ո­րը պետք է փոխ­հա­տու­ցել: Եվ ե­թե դուք տես­նեք, թե ա­պա­րան­յան այդ կազ­մա­կեր­պութ­յան շտա­բում ով­քեր են լի­նում, ինչ անց­յալ ու­նե­ցող ան­ձինք են լծվել շուրջ­պա­րի գա­ղա­փա­րին, ար­դեն շատ բան հաս­կա­նա­լի կլի­նի: ­Շատ հա­ճախ, օ­րի­նակ, կա­րե­լի է այն­տեղ տես­նել «­Ճոյ­տին», «Սկ­յու­ռին», Ալ­բերտ ­Հե­րո­յա­նին: ­Նույ­նիսկ նշում են ­Վա­հան ­Հա­րութ­յուն­յա­նի ա­նու­նը: 

­Բայց սա էլ չէ էա­կա­նը: ­Մի քա­նի օր ա­ռաջ ՀՀ գլխա­վոր դա­տա­խա­զը Գ­յում­րիում իր ե­լույ­թի ժա­մա­նակ նշեց, թե` իսկ ի՞նչ է պա­տա­հել որ: Ո՞վ է ա­սել, որ պե­տութ­յան գլխա­վոր դա­տա­խա­զը ի­րա­վունք չու­նի հա­սա­րա­կա­կան գոր­ծու­նեութ­յամբ զբաղ­վել: 

Իս­կա­պես, ո­րևէ տեղ գրված չէ, որ գլխա­վոր դա­տա­խա­զը ի­րա­վունք չու­նի հա­սա­րա­կա­կան գոր­ծու­նեութ­յամբ զբաղ­վել: Այն­պես, ինչ­պես և գրված չէ, բայց աշ­խար­հի պատ­մութ­յու­նը հու­շում է, որ երկ­րի գլխա­վոր դա­տա­խա­զը կա­րող է իր ժա­մա­նա­կը շռայ­լո­րեն վատ­նել տար­բեր մի­ջո­ցա­ռում­նե­րի վրա միայն այն դեպ­քում, երբ այդ երկ­րում գոր­ծում են օ­րենք­նե­րը, քրեա­ծին ի­րա­վի­ճա­կը հան­գիստ է, չբա­ցա­հայտ­ված աղմ­կոտ հան­ցա­գոր­ծութ­յուն­ներ չկան: Այ­սինքն, աշ­խա­տան­քը ծան­րա­բեռն­ված չէ: Իսկ արդ­յո՞ք մեր մոտ այդ­պես է: ­Թե՞ երկ­րում օ­րենք­նե­րը գոր­ծում են, կար­ծում ենք` պա­տաս­խա­նը մեկն է: ­Թե արդ­յոք քրեա­ծին ի­րա­վի­ճա­կը հան­գիստ է, դա էլ «ՏԷՑ»-ի ճա­կա­տա­մար­տը ցույց տվեց: Իսկ ինչ­պի­սի՞ն է ի­րա­վի­ճա­կը չբա­ցա­հայտ­ված հան­ցա­գոր­ծութ­յուն­նե­րի մա­սով: 

Ե­կեք մեկ ան­գամ ևս վեր­հի­շենք բո­լոր այն աղմ­կոտ սպա­նութ­յուն­նե­րը, ո­րոնք տե­ղի են ու­նե­ցել Աղ­վան ­Հով­սեփ­յա­նի պաշ­տո­նա­վար­ման ըն­թաց­քում և ո­րոնք չեն բա­ցա­հայտ­վել առ այ­սօր, չնա­յած դրանց մեծ մա­սի բա­ցա­հայտ­ման հա­մար անհ­րա­ժեշտ է, որ երկ­րում օ­րի­նա­կան իշ­խա­նութ­յուն լի­նի: Ն­կա­տի ու­նե­ցեք, խոս­քը գնում է միայն սպա­նութ­յամբ ա­վարտ­ված չբա­ցա­հայտ­ված հան­ցա­գոր­ծութ­յուն­նե­րին, չնա­յած աղմ­կոտ բազ­մա­թիվ այլ հան­ցա­գոր­ծութ­յուն­ներ էլ են կա­տար­վել, ո­րոնք նույն­պես չեն բա­ցա­հայտ­վել. ընտ­րութ­յուն­ներ են կեղծ­վել, հար­յու­րա­վոր մար­դիկ ծե­ծի են են­թարկ­վել, լրագ­րող­նե­րի վրա են հար­ձակ­վել և այլն: 

­Ծա­նո­թա­ցեք այս աղմ­կոտ սպա­նութ­յուն­նե­րի ցան­կին և ինք­ներդ ո­րո­շեք, թե որ­քա­նո՞վ է նոր­մալ, երբ նման չբա­ցա­հայտ­ված գոր­ծե­րի ծան­րութ­յան տակ մար­դը Ա­րա­գա­ծի փե­շե­րին կլոու­նա­դա է կազ­մա­կեր­պում: 

­Հեն­րիկ ­Խա­չատր­յա­նի սպա­նութ­յու­նը` սպա­նութ­յու­նից հե­տո ՀՀ գլխա­վոր դա­տա­խազ դար­ձավ Աղ­վան ­Հով­սեփ­յա­նը: 

Արծ­րուն ­Մար­գար­յան` վեր­ջի­նիս սպա­նութ­յու­նը դժվար չէ բա­ցա­հայ­տել: 

­Վահ­րամ ­Խոր­խո­ռու­նի` սպա­նութ­յու­նը լիո­վին բա­ցա­հայ­տե­լուն խան­գա­րեց 1999թ. հոկ­տեմ­բե­րի 27-ի ոճ­րա­գոր­ծութ­յու­նը: 

1999թ. հոկ­տեմ­բե­րի 27-ի ար­յու­նոտ դեպ­քե­րը` 8 զո­հով` ա­ռանց մեկ­նա­բա­նութ­յան: 

­Պո­ղոս ­Պո­ղոս­յան` «Ա­ռա­գաստ» սրճա­րա­նում վրա­ցա­հա­յի դա­ժան սպա­նութ­յա­նը ա­կա­նա­տես են ե­ղել 150-200 հո­գի: Ն­րանք մի գե­ղե­ցիկ օր կա­րող են խո­սել: 

ՀՀ վար­չա­պետ Անդ. ­Մար­գար­յա­նի խորհր­դա­կան ­Գա­գիկ ­Պո­ղոս­յա­նի սպա­նութ­յու­նը` չի՛ բա­ցա­հայտ­վում: 

Գ­րի­շա «­Պի­տերս­կի»` սպա­նութ­յու­նը տե­ղի է ու­նե­ցել մար­դա­շատ վայ­րում, Ա­բով­յան փո­ղո­ցում, «Ա­վիատ­րանս» հյու­րա­նո­ցի մոտ: 

­Կախ­յան­նե­րի ըն­տա­նի­քի սպա­նութ­յու­նը` ­Լո­ռու մար­զի գյու­ղե­րից մե­կում սպա­նել էին մի ամ­բողջ ըն­տա­նիք` չխնա­յե­լով ան­գամ ծծկեր ե­րե­խա­յին: ­Հե­տո սպա­նել էին նաև այն տաք­սու վա­րոր­դին, ո­րով մար­դաս­պան­նե­րը ե­կել էին ո­ճիրն ի­րա­կա­նաց­նե­լու: 

Է­դիկ ­Մար­տի­րոս­յա­նի և նրա որ­դու սպա­նութ­յու­նը` ­Վա­նա­ձոր-Ա­լա­վեր­դի ճա­նա­պար­հին: 

­Տիգ­րան ­Նաղ­դալ­յա­նի սպա­նութ­յու­նը: ­Սա ա­ռանձ­նա­հա­տուկ դեպք է: Ե­թե հի­շում եք, 20-րդ ­դա­րի 30-ա­կան թվա­կան­նե­րին Ս­տա­լի­նը շատ արդ­յու­նա­վետ հնարք էր կի­րա­ռում: ­Կազ­մա­կեր­պում էր ի­րեն ա­խո­յան հա­մա­րող ինչ-որ մե­կի սպա­նութ­յու­նը, հե­տո էլ այդ սպա­նութ­յու­նը կազ­մա­կեր­պե­լու մե­ղադ­րան­քով ձեր­բա­զատ­վում էր իր մյուս «տհաճ­նե­րից»: ­Միայն մոտ 50 հո­գի գնդա­կա­հար­վել է ­Կի­րո­վի սպա­նութ­յու­նը «կազ­մա­կեր­պե­լու» հա­մար: Երբ ­Տիգ­րան ­Նաղ­դալ­յա­նի սպա­նութ­յու­նը հե­տին թվով բա­ցա­հայտ­վի, բո­լորդ էլ այդ սպա­նութ­յան մեջ նույն ձե­ռա­գի­րը կտես­նեք: 

Կարեն Միքայելյան

Հ.Գ. Ի դեպ, այս ցան­կում պետք է նե­րա­ռել նաև մի քա­նի ա­միս ա­ռաջ «­Հայ­րե­նիք» կի­նո­թատ­րո­նի մոտ «­Համ­մեր» ավ­տո­մե­քե­նա­յի պատ­ճա­ռով տե­ղի ու­նե­ցած ավ­տով­թա­րը, ո­րին զոհ գնա­ցին եր­կու հո­գի, իսկ բազ­մա­թիվ քա­ղա­քա­ցի­ներ վի­րա­վոր­վե­ցին: ­Մեր աղբ­յուր­նե­րով, այն անձ­նա­վո­րութ­յու­նը, որն իբր այն ժա­մա­նակ ղե­կին է ե­ղել, ի­րա­կա­նում ավ­տո­մե­քե­նա վա­րել չգի­տի: Այս գոր­ծը լի է ա­նակն­կալ­նե­րով: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   5302 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ