...

Սիրտը գյուլլել է ուզում

Սիրտը գյուլլել է ուզում

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գրությամբ դիմել է ՀՀ սահմանադրական բարեփոխումների խորհրդի նախագահ, ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին, որտեղ առաջարկել է պետական դավաճանության համար մահապատժի ենթարկելու սահմանադրաիրավական հիմքեր ստեղծել:

ՉԻ.- Այսպիսի բան նույնիսկ Աղվան Հովսեփյանի մտքով չէր անցել: 

Չգիտենք, էս ով է բզել գլխավոր դատախազին՝ նման գաղափար առաջարկելու համար, բայց սա գիտե՞ք, ինչ է նշանակում. ՀՀ գլխավոր դատախազն առաջարկում է Հայաստանը դուրս բերել Եվրոպայի Խորհրդի կազմից: 

Որովհետև Եվրոպայի Խորհրդի անդամ երկրներում մահապատիժն արգելված է: Դա այն պայմաններից մեկն էր, որը կատարելու դեպքում մենք կարող էինք անդամակցել Եվրոպայի Խորհրդին, միջազգային այլ կառույցների: 

Էս մարդը երևի չգիտի, որ մահապատժի արգելքը պարտավորություն է, որը ստանձնել է Հայաստանի Հանրապետությունը՝ ԵԽ-ին անդամակցելիս: 

Կամ էլ սիրտը արյուն է ուզում: Որ մահապատիժը մտցնեն, մեր ազգի կեսին կարող են հանգիստ գնդակահարել (կամ էլ՝ կախաղան հանել, ի՞նչ իմանաս, կարող է, դա էլ առաջարկեն): Ոչ թե նրա համար, որ ազգի կեսը դավաճան է, այլ՝ դավաճանության հոդվածով ում ասես, կարող ես վերացնել: Ինչպես «հին, բարի» 1930-ականներին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   634 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ