...

Շանս, որից չի օգտվի հեռացող գլխավոր դատախազը

Շանս, որից չի օգտվի հեռացող գլխավոր դատախազը

Այսօր 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողները նորից բողոքի ակցիա են իրականացնելու ՀՀ Գլխավոր Դատախազության դիմաց՝ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից պահանջելով, ի վերջո, կատարել իր աշխատանքային պարտականությունը և ձերբակալել Նիկոլ Փաշինյանին։ «Նրան՝ Դավթյանին, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին, եթե ոչինչ չանեն, ես կհամարեմ հանցակիցներ։ Մենք նորից փորձում ենք հերթական անգամ շանս տալ Արթուր Դավթյանին՝ մաքրելու իր ճակատին դաջվելիք խարանը՝ դավաճանի խարանը։ Որևէ իշխանություն հավերժ չէ. սա շատ լավ հասկանում է՝ ինչպես Դավթյան Արթուրը, այնպես էլ՝ Արմեն Աբազյանը, նրանք հասկանում են, որ Հայաստանում իշխանությունը կարող է փոխվել վայրկյանների ընթացքում, ուստի հիմա ունեն շանս կանխելու և կանգնեցնելու այս գահավիժումը», - 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում հայտարարել է Արցախի 44-օրյա պատերազմում զոհված զինվոր Հայկ Մելիքյանի մայր՝ Նաիրա Մելիքյանը։ 

Ըստ էության՝ Արթուր Դավթյանին հաշված օրեր են մնացել գլխավոր դատախազի պաշտոնում։ Սրանից ամիսներ առաջ, երբ իշխանությունը դեռևս որոշում չէր կայացրել, թե ով է լինելու ապագա դատախազը, Դավթյանը փորձել էր ինքնուրույն որոշումներ կայացնել։ Նրա որոշումը վերևներում դիտարկվել էր որպես հեղաշրջման փոքրիկ փորձ, ինչն օրորոցում խեղդել էին։ Հիմա ծնողները Դավթյանին նորից շանս են տալիս՝ իրականում շատ լավ գիտակցելով, որ Դավթյանը ձերբակալման որոշում չի կայացնելու։ Անփառունակ մասնագիտական վախճան է սպասվում Դավթյանին։ Առհասարակ, այդպես են ավարտում բոլոր նրանք, ովքեր փորձում են առանձնապես հմտություններ չունենալով, խաղալ բազմալար պլատֆորմում։ Ստեղծված իրավիճակում Դավթյանն անցողիկ ֆիգուր է, մինչդեռ խնդիրը ոչ միայն անցողիկ չէ, այլև ամեն օր հազարավոր ծնողներ ապրում են արդարությունը վերականգնված տեսնելու վրեժի ծարավով։  

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   817 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ