...

Հատված ՀՀ Անվտանգության խորհրդի գաղտնի նիստի սղագրությունից

Հատված ՀՀ Անվտանգության խորհրդի գաղտնի նիստի սղագրությունից

Մեր տեղեկությունների համաձայն, Մոսկվա մեկնելուց առաջ Նիկոլ Փաշինյանն ուշ երեկոյան Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել։ Ու թեև նիստն անցել է խստագույն գաղտնիության պայմաններում, այնուամենայնիվ խմբագրության տրամադրության տակ է հայտնվել դրա սղագրությունից մի հատված, որն էլ սիրով ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Եվ այսպես։

Ն․Փ․ - Բարև ձեզ։ Նստեք, նստեք։ Ալե՛ն, դու է՛լ նստի։ Ինչպես տեղյակ եք՝ երեկ ես խոսեցի այն մասին, որ Հայաստանը կադաստրի վկայական չունի․․․ Ալե՛ն, ասացի՝ նստի՛։ Բայց հարցը միայն կադաստրի թուղթը չի, Հայաստանը նաև սեփականության վկայակա՛ն չունի։ Այսինքն՝ ոչ մի տեղ չենք կարող գրավ դնել, վարկ-բան ստանալ։ Հիմա մենք էդ հարցը ո՞նց ենք լուծում, ո՞ւմ անունով ենք գրանցում սեփականությունը։ Լավ, լավ, վրա մի՛ տվեք։ Միայն իմ անունով այնքան էլ ճիշտ չի լինի, ես առաջարկում եմ որպես համասեփականատեր գրանցել, օրինակ, որևէ հերոսածին մոր։ Կանխելով ձեր հարցը՝ ասեմ, որ Աննան դեմ չի։ Բայց առաջինը կադաստրի թուղթն է, առանց դրա ստացվում է, որ Գառնիի տաճարն, օրինակ, ոչ միայն հռոմեական հավաբուն է, ինչպես ես իրավացիորեն նշել էի դեռևս մինչև վարչապետ դառնալը, այլև փաստացի ապօրինի կցակառույց։ Դրա համար էլ Աննային հետս տանում եմ Մոսկվա, մարդ ես՝ կարող ա թուղթ-բան ստորագրելու հարց առաջանա։

Հա, ի դեպ՝ ապօրինի կցակառույց ասեցի՝ հիշեցի։ Ավինյանը ստեղ չի՞։

Տ․Ա․ - Այստեղ եմ, պրն վարչապետ։

Ն․Փ․ - Այ տղա, ինչ թրաշվել ես՝ չեմ ճանաչում, հարստանալու ես։ Հա, ի՞նչ էի ասում, էն Նեմեցի արձանը․․․ 

Տ․Ա․ - Նեմեցի չէ, Նեմեսի՛ս։

Ն․Փ․ - Դե հիմա ինչ որ ա, ես Սկանդինավիայի պատմությունը լավ չգիտեմ։ Էդ արձանի ցեմենտի շչոտ-ֆակտուրայում մի անճշտություն գտեք, արձանը ճանաչեք ապօրինի կառույց ու քանդեք։ Էղա՞վ։

Տ․Ա․ - Պրն վարչապետ, գոնե թողեք ընտրություններից հետո․․․

Ն․Փ․ - Տիկո՞։ Էս անգամ ճանաչեցի, վայթե էլ չե՛ս հարստանալու։

Տ․Ա․ - Հասկացա, շեֆ, կքանդենք։

Ն․Փ․ - Անցանք առաջ։ Պրն Աբազյան, էն մի տոննա կոկաինից ի՞նչ կա։

Ա․Ա․ - Պրն վարչապետ, եթե նկատի ունեք 970 կգ կոկաինը․․․ 

Ն․Փ․ - Ո՞նց թե 970 կգ, բա էն 30 կիլո՞ն։

Ա․Ա․ - Դե հիմա․․․ Բա կուսակցական կարիքների համար․․․ Անընդհատ ՔՊ խորհրդի նիստեր եք անում․․․ Մի քիչ էլ սրա-նրա ջեբը գցելու համար․․․ Իսկ մնացածը որոշել ենք գաղտնի ընթացակարգով ոչնչացնել։

Ն․Փ․ - Մի րոպե։ Մի հատ բոլորդ հանգստացե՛ք։ Լռությո՛ւն։ Էդ շշերն ու մոխրամանները տեղը դրեք, բան էր՝ ասեց, հո չոչնչացրե՞ց։ Աբա՛զ, դու էլ մտածի՝ նոր խոսա, գլխիս թազա Աղազարյան ես դառել։ Մաքսանենգություն ա, հանաք բան չի, կարելի է ասել՝ խոսքը ռազմավարական ոլորտի մասին է։ Հա, իմիջիայլոց, մաքսանենգություն ասեցի՝ հիշեցի։ Հիմա «Արարատ» կոնյակը Ռուսաստանում դիֆիցիտ ա, չէ՞։ Կառավարական ինքնաթիռում քանի՞ շիշ կտեղավորվի։ 10 հազա՞ր։ Մինչև տեղ հասնենք․․․ 9972 շիշ․․․ հատը 30 դոլարով․․․ ավել չի՞ տեղավորվում։ Աչքիս՝ էս անգամ Աննային չտանեմ․․․ 

Ցավոք՝ սղագրությունն այստեղ ընդհատվում է։

ՎԱՐԿԱՆԻՇ

   3568 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ