...

Մացո ֆորեվըր

Մացո ֆորեվըր

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ տեղի է ունենում ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի առողջական վիճակով պայմանավորված հրատապ դատական նիստը։ Փաստաբանները միջնորդել են փոխել Աղվան Հովսեփյանի խափանման միջոց կալանավորումը:

Սակայն դատավոր Մնացական Մարտիրոսյանը հրաժարվել է քննել Աղվան Հովսեփյանի պաշտպանների միջնորդությունը, ապա մերժել ինքնաբացարկի միջնորդությունը:

«ՉԻ». Մեզ թվում է, որ եթե Հայաստանը կորցնի իր պետականությունը կամ միանա Սովետին, կամ Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը, Ճապոնիան գրավեն մեր երկիրը, բոլորիս վրա դա այս կամ այն կերպով կազդի, բացի՝ Մնացական Մարտիրոսյանից: 

Ոնց աշխատել է դատարանում, նույն ձև էլ շարունակելու է դատել: Աղվան Հովսեփյանի գործի իրավական մանրամասների մեջ չենք խորանում, այնքան էլ տեղյակ չենք... չնայած, գիտե՞ք ինչ, մեր կարծիքով Մացոն էլ առանձնապես չի խորացել այդ գործի մեջ, ու իրեն պետք էլ չի, որ խորանա: Ասել են՝ вор должен сидеть в тюрьме, ուրեմն այդպես էլ պետք է լինի: 

Հիմա մեզ կարող են ասել, էս ի՞նչ մարդիկ եք. նստացնում են, ասում եք՝ վայ, նստացնում են: Բաց են թողնում, ասում եք՝ վայ, բաց թողեցին: Էնքան որ քննադատեք:

Բանն այն է, որ Մնացական Մարտիրոսյանի քննած ցանկացած գործի հանդեպ չենք կարող վստահություն ունենալ: Ում էլ դատի: Որովհետև տեսել ենք իր դատածը, տեսել ենք, թե այս տարիների ընթացքում ոնց է գործերը քննել, կոծկել, սվաղել, ջրել: Հեղափոխությունից հետո առաջին հերթին իր նման դատավորներին պետք է համակարգից հեռացնեին: Չեն հեռացրել, պահել են, երևի էս օրվա համար: Հատուկ Աղվան Հովսեփյանի համար: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1323 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ