...

Հատ-հատ հոշոտելու է

Հատ-հատ հոշոտելու է

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը 6 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ ընտրվել է կոռուպցիոն հանցագործությունների քննությունն իրականացնող դատավոր: 

«ՉԻ». Սա մեզ հիշեցրեց առնետների դեմ պայքարի մեթոդներից մեկը: Վերցնում են մի 30 առնետ, բոլորին մի սենյակում թողնում: Ու չեն կերակրում: Առնետները սովից սկսում են իրար ուտել: 

Վերջում մնում է մի առնետ, որին էլ պահում են: Որտեղ առնետ է լինում, դրան բաց են թողնում, հատ-հատ խեղդում է: 

Հիմա դատական համակարգում՝ պատկերավոր ասած, ինչքան առնետ կա, հավաքել են մի տեղ, թողել, որ իրար հոշոտեն: Դե, իսկ որ բոլոր իշխանությունների դատավոր Մնացական Մարտիրոսյանն է մնացել, ու մի հատ էլ դարձել կոռուպցիոն հանցագործությունների քննությունն իրականացնող դատավոր, կտեսնեք՝ հատ-հատ հոշոտելու է: Չգիտենք, ում, բայց հոշոտելու է: Արդեն պարապած է:


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   775 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ