Մնացական Մարտիրոսյան. Կենդանակերպի նշանը՝ Մացառախոզ
Այս շաբաթը հագեցած է տրամաբանական իրադարձություններով:
Երկուշաբթի օրը տանից դուրս գալիս հարևանը ձեն կտա. «Պրիվետ, Մացո». ծանր ապրումներ, տխուր հուշեր:
Երեքշաբթի օրը Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան լայվում կհայտարարի, որ կոռումպացված ու ապօրինի վճիռներ կայացրած դատավորները տեղ չունեն նոր Հայաստանում. ծանր ապրումներ, սրտի տագնապ, վատ կանխազգացումներ:
Չորեքշաբթի Ալեն Սիմոնյանը Տելեգրամ-ալիքում կգրի, որ Նոր Հայաստանի հարցը դեռ քննարկման փուլում է և վերջնական որոշում կկայացվի 2050 թվականին. հանգիստ շունչ կքաշեք, բարձր տրամադրություն:
Հինգշաբթի օրը Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան լայվում կհայտնի, որ նախկին ավազակապետական ռեժիմին սպասարկած դատավորները կպատժվեն. ծանր դեպրեսիա, սուիցիդալ մտքեր, կտակ գրելու ցանկություն:
Ուրբաթ օրը Վահագն Խաչատուրյանը կհրապարակի ձեր պատժաչափը. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:
Շաբաթ-կիրակի օրերին զանգեք ձեր բոլոր անտրամադիր գործընկերներին և ասեք. «Տղերք, հետ էկեք, էսի կատակ էր անում»: