...

Բա չէ, նախկինների նման

Բա չէ, նախկինների նման

ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հաստատել է այն տեղեկությունը, որ ՔՊ-ական Տրդատ Սարգսյանի եղբայրը՝ Դավիթ Սարգսյանը, որը նախկինում քրեական հետապնդման է ենթարկվել, և քրեական վարույթը կարճվել է վաղեմության ժամկետը լրանալու հիմքով, նշանակվել է Արարատի մարզի դատավոր։

«Եթե մենք ուսումնասիրենք 5, 10, 20 տարի առաջ, թե փեսաներ, հարսներ, աղջիկներ, ամուսիններ են դարձել դատավորներ, համեմատության մեջ ինչքան են անկախ մարդիկ, որոնք կրթություն են ստացել, եկել ու դարձել են դատավոր։ Այժմ եզակի դեպքերում կարող են լինել մարդիկ, որոնք կարող են ազգակցական կապեր ունենալ այլ մարդկանց հետ»։

«ՉԻ». Ամոթ լրագրողներին, որ նման սադրիչ հարցեր են տալիս: Քիչ է մնում նախարարին հիշեցնեն, որ Տրդատ Սարգսյանն ինքն է քրեական պատմության մեջ եղել, երբ Եղեգնաձորում ԶՈւ փոխգնդապետը դաժան ծեծի էր ենթարկվել ու 4 տարի կոմայում գտնվելուց հետո մահացել:

Բա եղա՞վ: Հիմա նորանշանակ դատավորն ի՞նչ մեղավոր է, որ Տրդատ Սարգսյանի եղբայրն է: Պարզ չի՞, որ դա բացառապես զուգադիպություն է: Էդ նախկինների օրոք էր, որ նման նշանակումները զուգադիպություն չէին. եթե մեկի եղբորը դատավոր էին նշանակում, ուրեմն դա իշխանության չարաշահում էր կամ կոռուպցիա: Իսկ հիմա դա օրենքով-բանով տեղի ունեցող նշանակում է, եթե նույնիսկ դատավոր նշանակվողը ազդեցիկ եղբայր ունի կամ քրեական կասկածելի անցյալ: 

Մի արեք, էլի, տենց բաներ, մի փորձեք պղտոր ջրում Ավետարան կարդալ: Չի սազում: Մի հեղինակազրկեք մեր նորագույն, ժամանակակից դատավորներին: Իրենք լավն են, աշխատելու են աշխարհի ամենաարդար դատարանում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   466 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ