...

Ճիշտը կանխիկի քյաշն է ու քաշը

Ճիշտը կանխիկի քյաշն է ու քաշը

Լրագրող  Մկրտիչ Կարապետյանը գրել է. «Նիկոլ Փաշինյանը շարունակում է թոշակառուներին ու երկրի մնացած մարդկանց կոչ անել իրենց գործառնություններն անել անկանխիկ՝ բանկային քարտի միջոցով։ Շատ լավ առաջարկ։ Հետաքրքիր է՝ արդյո՞ք իր թիմակիցներին վերաբերում են այս կոչերը։ 

1. Խաչատուր Սուքիասյան. ըստ 22 թվի հայտարարագրի, ունի 6 մլրդ դրամ ու 2 միլիոն դոլար կանխիկ փող։

2. Գուրգեն Արսենյան, ունի 628.000 դոլար, 16.000 եվրո, 5.5 մլն դրամ կանխիկ փող:

3. Մհեր Գրիգորյան (նիստի ժամանակ պատմում էր, թե ինչքան լավ բան է անկանխիկը): Ունի 70 միլիոն դրամ կանխիկ փող։

4. Սուրեն Պապիկյան, հայտարարագրել է 21.000 դոլար և 4.5 մլն դրամ կանխիկ փող։

5. Տրդատ Սարգսյան, պատգամավոր, հայտարարագրել է 11.5 մլն դրամ, 8500 եվրո, 7400 դոլար կանխիկ փող։

6. Ալեն Սիմոնյան, ունի 24 միլիոնից ավել կանխիկ դրամ»:

«ՉԻ». Չէ, դուք լավ չեք հասկացել: Խոսքը վերաբերում է անկանխիկ գործառնություններին: Վերոհիշյալ պաշտոնյաները պարզապես քյաշ փող են կուտակում, բայց անշեղորեն իրագործում են առաջնորդի կոչը և միայն անկանխիկ են գործերն անում:

Իհարկե, այստեղ կարող է հարց առաջանալ, թե ինչի են քյաշ փող կուտակում: Պարզաբանենք. դա մեր պապերից եկած ավանդույթ է. բարձի տակ պարտադիր փող պահել: Իրենք այդ փողը չեն ծախսելու, պարզապես բարձի տակ են դնելու, ու քնելուց նենց հավես է, որ գիտես, թե ինչի վրա ես քնում: 

Մենակ դա է պատճառը, թե չէ ո՞նց կարող են էս մարդիկ կանխիկով վճարումներ անել:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ