Ինչպես հայտնի է, Նենսի Փելոսին ՀՀ ԱԺ-ում հայտարարել էր, թե «Մենք Հայաստանում ենք՝ հասկանալու համար, թե ինչ կարող ենք անել տնտեսական, անվտանգային հարցերով»։
Սա մի քիչ վերացական հարց է, որովհետև տիկին Փելոսին չի կոնկրետացրել, թե քանի ազատ տեղ կա ինքնաթիռում, որով պատրաստվում է վերադառնալ ԱՄՆ։ Եթե հստակ թիվն ասեր՝ շատ կոնկրետ պատասխան կստանար, թե Նիկոլ Փաշինյանից բացի ում պիտի հետը տանի, եթե իսկապես ուզում է «տնտեսական և անվտանգային հարցերով» օգուտ տալ Հայաստանին։ Ընդ որում՝ բարձրաստիճան տիկինն ակնհայտորեն պատկերացնում էր մարդկանց այն շրջանակը, որոնցից պիտի շտապ փրկեր Հայաստանը, ու հենց նրանց հետ էլ հանդիպել է։ Նիկոլ Փաշինյան, Ալեն Սիմոնյան, Սուրեն Պապիկյան․․․ Մի խոսքով՝ վարվել է իսկական բժշկի պես, որը, բնականաբար, առաջին հերթին հիվանդ օրգաններն է զննում։