...

Բանակը լուծարելու հարցը ԱԽ գաղտնի նիստում

Բանակը լուծարելու հարցը ԱԽ գաղտնի նիստում

Խմբագրության տրամադրության տակ է հայտնվել մի հատված Անվտանգության խորհրդի գաղտնի նիստի սղագրությունից, որտեղ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև 24 միլիոն դրամի դիմաց ժամկետային զինծառայողներին վաղաժամ զորացրելու հարցը։ Եվ այսպես․

Նիկոլ Փաշինյան - Բարև ձեզ։ Նստեք, նստեք։ Ալենչո, դու է՛լ նստի։ Սուրո, զեկուցի։ Էդ ի՞նչ գործի ես։ Լավ, մինչև պրն Պապիկյանը փորձի պիջակի կոճակը կոճկել, բերեք «Սուրմալուի» փոխհատուցումների հարցը քննարկենք։

Վահան Քերոբյան - Մեծարգո պարոն վարչապետ, մենք որևէ մեկին վնասի փոխհատուցում չենք տալու։ Միայն Տիգրան Ավինյանն ու Խաչատուր Սուքիասյանը 50-ական միլիոն դրամի փոխհատուցում կստանան բարոյական վնասի համար, որովհետև ամենաշատը նրանց էին հայհոյում․․․ 

Ն․ Փ․ - Չհասկացա․․․ Սուրո, չպրծա՞ր, չի կոճկվո՞ւմ էդ անտերը։ Չհասկացա, եթե տենց ա՝ ինձ սաղ օրը բարոյական վնասի փոխհատուցում պիտի վճարեք։ Լավ, Սուրո, մի՛ տանջվի, առանց կոճկելու զեկուցի։

Սուրեն Պապիկյան - Մեծարգո պարոն վարչապետ, եթե կարճ՝ ապա որոշել ենք կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու նպատակով դրանք կենտրոնացնել մեկ վայրում և հնարավորություն տալ, որ ընդամենը չորս ամիս ծառայածները 60 հազար դոլար վճարեն բյուջե ու զորացրվեն։

Ն․ Փ․ - Բայց ինչո՞ւ հենց 60 հազար։

Ս․ Պ․ - Դե մենք մոտավորապես 50 հազարանոց բանակ ունենք․․․

Ն․ Փ․ - 60 հազար անգամ 50 հազար ի՞նչ ա անում։ Տիկո, դու տենց բաներից լավ ես․․․ 3 միլիա՞րդ։ Այսինքն՝ Ալիևը կարա 3 միլիարդ դոլար տա, մեր բանակը ուղարկի տո՞ւն։ Էս չհասկացա, Սուրո, գին ես քցո՞ւմ, մարդը 5 միլիարդ ա առաջարկել․․․

Ս․ Պ․ - Դե էլի՛ կարանք 5 միլիարդ վերցնենք, էն 2 միլիարդն էլ․․․ հազար ու մի ծախսեր կան․․․

Ալեն Սիմոնյան - Ավտոյիս տրամբլյորը պիտի փոխվի, Մալդիվներում քաղաքական գործչի կերպարի թեմայով 15-օրյա կոնֆերանս կա, ինձ էլ ընտանյոք հանդերձ հրավիրել են․․․ 

Արարատ Միրզոյան - Փոշեկուլիս վարկը դեռ չեմ փակել․․․ 

Գնել Սանոսյան - Էն օրը եվրոպական մի խեղճուկրակ, պուճուր-մուճուր երկրում մի խեղճուկրակ, պուճուր-մուճուր խրճիթ եմ առել, մենակ բրոկերը 150 միլիոն միջնորդավճար ա ուզում․․․ 

Ն․ Փ․ - Այսինքն՝ դուք մեր փառապանծ բանակի հաշվին ձեր անձնական հարցերն ե՞ք լուծում։ Վարչապետի կեցավայրի խոհանոցի կահույքը 2 ամիս ա չի փոխվել, օղի թորելու սարքի պռակլադկեքը մաշվել են, «Իմ քայլը» հիմնադրամը Միջերկրական ծովում մի կարգին զբոսանավ չունի, Աշոտիկի արձակուրդայինը ուշացնում են, դուք 2 միլիարդ դոլարն անիմաստ բաների վրա ե՞ք վատնում։ Դրա համար էի՞նք հեղափոխություն անում։ Լավ, ինչևէ, հիմա ի՞նչ ենք անում, 60 հազար դոլարի վրա ե՞նք կանգնում։

Խաչատուր Սուքիասյան - Բերեք դրամով գրենք, էլի, թող լինի 24 միլիոն դրամ։ Մի քանի ամիս հետո դա կկազմի 80 հազար դոլար։ 

Ն․ Փ․ - Հաստա՞տ։

Խ․ Ս․ - Դա թողեք ինձ վրա։ Մենակ թե էն «Սուրմալուի» մոմենտով փոխհատուցումս քիչ չի՞, ախր շատ տուժեցի․․․ 

Ցավոք՝ ձայնագրությունն այստեղ ավարտվում է։

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ