...

Խաչատուր Սուքիասյանը՝ Համաշխարհային կառավարության անդա՞մ

Խաչատուր Սուքիասյանը՝ Համաշխարհային կառավարության անդա՞մ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ Խաչատուր Սուքիասյանը գործուղվելու է Դուբայ՝ «Համաշխարհային կառավարության գագաթնաժողովին մասնակցելու նպատակով»։

Այո, ժամանակները փոխվում են։ Մի ժամանակ Խաչատուր Սուքիասյանի օգնականներն ու վարորդներն էին Ալեն Սիմոնյանին գործուղում մոտակա բուդկան՝ շաուրմա բերելու, իսկ հիմա նա ինքն է Խաչատուր Սուքիասյանին գործուղում։

Բայց հլը մի րոպե, ի՞նչ «Համաշխարհային կառավարության» մասին է խոսքը։ Միայն դավադրապաշտական տեսությունների կողմնակիցներն են հավատում, որ նման կազմակերպություն գոյություն ունի և գործում է խստագույն գաղտնիության պայմաններում, ընդ որում՝ եթե նման կառավարություն իսկապես կա և լուրջ կառույց է, ի՞նչ գործ ունի այնտեղ Խաչատուր Սուքիասյանը, և ո՞վ թույլ կտա նրան մասնակցել այդ «կառավարության» նիստին՝ անգամ մոխրամաններ փոխող սպասավորի կարգավիճակով։ Փոքր-ինչ քչփորում ենք համացանցը, և․․․ այդպես էլ կա․ խոսքը ոչ թե «Համաշխարհային կառավարության», այլ Համաշխարհային կառավարական գագաթնաժողովի մասին է։ Ուղղակի Ալենի կանտորան տեղը չի բերել ու հընթացս Գռզոյին դարձրել է Բիլդերբերգյան ակումբի անդամ։

ՎԱՐԿԱՆԻՇ

   2217 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ