...

Պասերով, պասերով, տղանե՛ր

Պասերով, պասերով, տղանե՛ր

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նոր ձեռք բերված 90 մլն դրամ արժողությամբ BMW 750Li xDrive LCI դասի ծառայողական ավտոմեքենան ապահովագրվել է ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունում, այն արժեցել է 1.602.000 դրամ։ Կառավարության մեկ անձից կատարվող գնումների ցանկում երևում է, որ ապահովագրումը ԿԱՍԿՈ տեսակի է, այն արվել է մեկ տարով՝ 2021 թվականի դեկտեմբերից, մինչև 2022 թվականի դեկտեմբերը։ Այս մասին տեղեկացրել է armdaily.am-ը:

Կոռուպցիոն ռիսկեր չկան, չէ՞։ Ո՞ւմ մոտ կարող էր ապահովագրել իր մեքենան Ալեն Սիմոնյանը, եթե ոչ՝ Խաչատուր Սուքիասյանի։ Հին Հայաստանում էլ էր այդպես՝ մեջ-մեջ էին անում բյուջեն։ Մեկը օգտվում էր բյուջետային հատկացումից՝ անպայմանորեն օգուտի պասը տալով ամենամտերիմին։ Օրինակ՝ եթե իքս ապահովագրական ընկերությունն այդ ժամանակ վայելում էր ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հովանավորությունը, ապա կառավարության մեքենաների ինշուրանսը ավտոմատ այդ ընկերությանն էր տրվում։ Ե՛վ Տիգրան Սարգսյանն էր «գոհանում», և՛ ապահովագրական ընկերությունը, և՛ մեքենան շահագործողները։ Փոխշահավետ էր բոլորի համար։ Հիմա էլ նույնն է։ Ուղղակի անուններն են փոխված, դեմքերն էլ ավելի տապարե են, քան նախկինում էր։ 

Գոհար Վեզիրյան
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2810 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ