...

Փաշինյանին արժանի նախարար

Փաշինյանին արժանի նախարար

«Ես կարդացել եմ որոշ հումորներ, որոշ ծաղրանքներ: Ես ուրախ եմ, որ մարդիկ ինձ ծաղրում են, հումորներ են անում, ջղայնություն են արտահայտում, ոմանք նույնիսկ վիրավորում են: Ինչո՞ւ: Թող իրենց հոգեկան հանգստությունը, եթե իրենք հանգստանում են այդ չարությամբ, չարացածությամբ, թող ինձ վրա գա և նման փոքր հարցերի պարագայում: Հուսով եմ, ես առիթ չեմ տա մեր հասարակությանը իսկապես իմ վրա բարկանալու»:

Սա հատված էր արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի մտքերից, որոնք նա հայտնել է «Առավոտ» թերթի հետ զրույցում:

«ՉԻ». Ի՞նչ կարելի է ասել պարոն նախարարի մտքերի մասին: Վարչապետ Փաշինյանին արժանի նախարար:

Նիկոլ Փաշինյանն էլ էր ժամանակին հայտարարում, որ չի նեղվում, երբ իրեն հայհոյում են և աջակիցներին նույնպես խորհուրդ էր տալիս չնեղվել: Պարզապես որոշ ժամանակ անց հայհոյանքների քանակն ու սեռական ուղղվածությունն այնքան ուժգնացան, որ իշխանությունները ստիպված եղան օրենք փոխել, և հիմա ոստիկանությունը գնում է ցանկացած վիրավորանքի հետևից:

Անդրեասյանը երևի հույս ունի, որ հրապարակավ կարող է հանդուրժողականություն քարոզել, իսկ ոստիկանությունը կզբաղվի իրեն վիրավորողներով: Պետք է հուսախաբ անենք նրան: Վարչապետին վիրավորողների քանակն այնքան շատ է, որ ոստիկանությունը նախարարներին վիրավորողներով զբաղվելու ժամանակ ու ռեսուրս չունի:

Ինչ վերաբերում է նախարարի արտահայտած վերջին հույսին: Հասարակությունն իսկապես նրան վիրավորելու ցանկություն չունի: Հասարակությունը բարկանում է, որ հեղափոխությունը արժեհամակարգային առումով տապալվեց: Եվ դրա լավագույն արտահայտիչներից է ղեկավարի նկարը աշխատասենյակում փակցնելը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1420 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ