...

Իսկ դուք ասում էիք՝ չի կարող պատահել

Իսկ դուք ասում էիք՝ չի կարող պատահել

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը շնորհակալագիր է տվել քրեական հեղինակություն «Արտյոմ Կանևսկոյ» անունով հայտնի Արտյոմ Հարությունովին, որն իր ընկերների հետ վերանորոգել է Երևանի դպրոցներից մեկը։

«ՉԻ». Իսկ դուք ասում եք, թե չի կարող պատահել: Լավ էլ պատահեց. քրեական աստիճանակարգության և ենթամշակույթի դեմ պայքարին ուղղված օրենքն սկսեց աշխատել:

Առաջ նույն մարդը դուրս չէր գալիս Սաշիկի տան նկուղից, իսկ հիմա դպրոց է վերանորոգում: Առանց ուղղիչ աշխատանքային գաղութի մարդն ուղղվել է, մատաղ սերնդի համար լուսավոր ապագա է կերտում:

Մնում է մի հարց. շնորհակալագիր տալիս Գիլոյանը հետաքրքրվե՞լ է Կանևսկոյից՝ վերջինս շարունակում է արդյոք մնալ օրենքով գող, թե թարգել է: Եթե վերջին տարբերակն է, մի հատ ծնգցնի արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին: Չէ՞ որ վերջինս հենց երեկ «Ազատություն» ռադիոկայանի եթերում երդվում էր, որ կենաց-մահու պայքար է մղելու գողերի դեմ:

Հ.Գ. Տեսնես՝ այս մի դպրոցը մտնո՞ւմ է Փաշինյանի մատնանշած վերակառուցվող 300 դպրոցների ցանկի մեջ, թե այս մեկը հավելյալ ծրագիր է, անունն էլ՝ գողական աշխարհի գրեֆը մանուկների աշխարհին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1816 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ