Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը Սահմանադրության օրվա առթիվ ուղերձ է հղել, որում մասնավորապես ասված է. «2023 թվականի ապրիլից հուլիսի 3-ը Բարձրագույն դատական խորհրդի նախագահը ֆինանսական անքակտելի կապերով փոխկապակցված ընկերոջ՝ Գրիգոր Մինասյանի հետ համակատարմամբ, այլ անձանց ներգրավմամբ ու օժանդակությամբ շարունակել են սահմանադրական կարգի, դատական իշխանության դեմ ոտնձգությունները»:
«ՉԻ». Թե այս հայտարարությունն ինչ կապ ունի Սահմանադրության օրվա հետ, մի կողմ թողնենք:
Բայց մի հատ նայեք, թե ինչ է կատարվում դատական համակարգում: Իրար միս են ուտում: Կատարյալ քաոս: Փոխադարձ մեղադրանքներ, իրարից վրեժ լուծել: Դատավորների լիազորություններ են դադարեցնում: Ով իրեն խելոք չի պահում, հանում են:
Դատավորների միության և ԲԴԽ-ի միջև անթաքույց կռիվ է գնում: Օրենք, բան.. էդ ամեն ինչը շպրտել են մի կողմ:
Եթե ԲԴԽ-ն, Կարեն Անդրեասյանը, Գրիգոր Մինասյանը ոչ ցանկալի դատավորների ետևից են ընկել, Ալեքսանդր Ազարյանն էլ նրանց համարում է ֆինանսական անքակտելի կապերով փոխկապակցված ընկերներ, ինչը նույնպես իրավական որակում է, ապա պետք է համապատասխան փաստեր ներկայացնի, տեսնենք՝ էդ ինչ անքակտելի կապեր են:
Դատական համակարգն էլ մխտռեցին: