...

«Կոստյումի գրպանում» նաև արժեքավոր կադրեր են եղել

«Կոստյումի գրպանում» նաև արժեքավոր կադրեր են եղել

Անդրանիկ Քոչարյանն արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին հիշեցրել է, որ Քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանը ժամանակին եղել է մարտի 1-ի գործով առանցքային քննիչներից մեկը, ու հարցրել՝ «մարտի 1-ի էջը ոնց որ փակում ե՞ք, թե՞ բաց է»։

ՉԻ. Զարմանալի մարդ է այս Անդրանիկ Քոչարյանը։ Գիտի, որ Ամբակում Գրիգորյանին Նիկոլ Փաշինյանն է նշանակել, բայց արդարադատության նախարարի «երեսին է թռնում»։ Իսկ Նիկոլ Փաշինյանը, բնականաբար, մարտի 1-ի էջը հաճույքով կփակի (վաղուց է փակել), բայց առանցքային քննիչների նման արժեքավոր գործիքակազմից չի հրաժարվի։ Չէ՞ որ վաղը-մյուս օրն էլ ժողովուրդն ի՛ր հետևից է գալու, ինքն էլ, առանց աչք թարթելու, հրամայելու է կրակել ժողովրդի վրա, հետևաբար՝ իրեն օդ ու ջրի պես անհրաժեշտ են կադրեր, ովքեր ընդդիմադիրների գրպաններում թմրանյութեր ու ներարկիչներ կհայտնաբերեն, 52 սանտիմետրանոց մետաղյա ձողեր ու այլ «հարմարեցված առարկաներ» կգտնեն և այդ «ապացուցողական բազայի» հիման վրա մի քանի հարյուր հոգու կլցնեն բանտերը։

Իսկ ի՞նչ կարիք կա «սեփական կադրեր աճեցնել», եթե նախկինները կազմ ու պատրաստ սպասում են։ Ի վերջո «Սերժի համար կարված կոստյումը» հո միայն Սահմանադրությունը չէ, նաև ռեպրեսիվ համակարգն է՝ իր արժեքավոր կադրերով։ Ու եթե «կոստյումը» դուրը եկել է, հաստատ այդ համակարգն էլ հավանած կլինի։

ՎԱՐԿԱՆԻՇ

   611 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ