...

Պտուղը ծառից թռել է

Պտուղը ծառից թռել է

ՀՀ արդարադատության նախարարության azdarar.am կայքը հայտնում է, որ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի ծնողները՝ Երևանի «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նախկին տնօրեն Արա Մինասյանը և նրա կինը՝ Արմինե Հասրաթյանը, հուլիսի 25-ին հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազություն:

Նշվում է, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում իրականացվում է ուսումնասիրություն, ինչի արդյունքում նրանց անվամբ հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա։

«ՉԻ». Սա ամերիկյան մի հատ լավ թրիլերի կամ գժական սերիալի սցենար է: Նախարարը զանգում է ծնողներին, երևի, ասում՝ մամ, պապ, վաղը կգնաք դատախազություն, հետներդ ուտելիք, տաք շորեր էլ նավսյակի վերցրեք:

Չէ, չէ, չեն նստացնելու, պռոստո էդ տնից որ դուրս գաք, դրանից հետո տունը բռնագանձելու են, էլ հետ չեք գալու: 

Բայց էէ՜ն մի բնակարանի մասին ոչ մեկին բան չեմ ասել, էդ մեկը կմնա: Դե հիմա, ժամանակներն են այդպիսին, պիտի յոլա գնաք:

Էս սերիալի առաջին սեզոնի սցենարն էր: Երկրորդ սեզոնը՝ հաջորդիվ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   567 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ