Այն, որ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հայտարարել է, որ տարատեսակ գերժամանակակից սարքավորումներ է ձեռք բերել, հատկապես ստի դետեկտոր, շատ մի ուրախացեք:
Ընդամենը մի օր են այդ ստի դետեկտորը կիրառելու: Մեր այսօրվա քաղաքական դաշտի, առաջին հերթին՝ խորհրդարանի ներկայացուցիչներից ում նստեցնես դեմը, տասնյակ հարցերից մենակ մեկին են ճիշտ պատասխանելու. անուն, ազգանուն, հայրանուն:
Անեկդոտի պես է լինելու. հայրը ստի դետեկտոր է տուն բերում ու որոշում միանգամից այն փորձարկել: Տղային հարց է տալիս.
- Տղա ջան, էսօր դպրոց գնացե՞լ ես:
- Հա:
Ստի դետեկտորը. «Պի-բիպ»:
Տղան. «Հա լավ, կինո էի գնացել»:
Ստի դետեկտորը. «Պի-բիպ»:
Տղան. «Լավ, լավ, տղերքի հետ գնացել էի գարեջուր խմելու»:
Հայրը. «Ի՞նչ: Տղա ջան, քո տարիքում ես ընդհանրապես չգիտեի, թե գարեջուրն ինչ ա»:
Ստի դետեկտորը. «Պի-բիպ»:
Մայրը խոհանոցից ծիծաղում է. «Հա-հա, խնձորը ծառից հեռու չի ընկնում: Իսկը քո տղեն ա»:
Ստի դետեկտորը. «Պի-բիպ»: