...

Փաստորեն ԲԴԽ նախագահը «կենաց ասել է՛լ չգիտի»

Փաստորեն ԲԴԽ նախագահը «կենաց ասել է՛լ չգիտի»

Փորձելով փառաբանել «դատական համակարգի ակնհայտորեն բարելավվող ծառայությունները»՝ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը հայտարարել է․ «Չնայած դատական իշխանությունների վրա ձեր անարդար, ոչ կոռեկտ, իսկ երբեմն հանցավոր հարձակումներին՝ դուք շարունակելու եք հաղթել դատարաններում, եթե օրենքով ճիշտ եք»։

Հետաքրքիր է՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը գիտի՞ «հանցավոր» բառի իմաստը։ Գուցեև գիտի, բայց համենայն դեպս՝ տեղեկացնենք․ հանցավոր՝ նշանակում է հանցանք պարունակող, իսկ ցանկացած հանցանք պիտի պատժվի։ Մինչդեռ, ըստ պրն Անդրեասյանի, ստացվում է, որ Հայաստանում կարելի է հանցավոր արարք կատարել և օրենքով ճիշտ լինել, այսինքն՝ Հայաստանի օրենքները թո՛ւյլ են տալիս «երբեմն հանցանք գործել»։

Կա նաև երկրորդ տարբերակը՝ պրն Անդրեասյանի փառաբանած դատական համակարգը «երբեմն» հնարավորություն է տալիս, որ հանցավոր արարք կատարածները դատարանում հաղթեն, այսինքն՝ ընտրովի արդարադատություն է իրականացնում։ Կամ էլ՝ ԲԴԽ նախագահը զրպարտություններով է զբաղված, որովհետև «հանցավոր» է համարում նրանց, ովքեր դատարանում հաղթել են։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   460 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ