...

6-րդ պալատի թեկնածուն

6-րդ պալատի թեկնածուն

Ազգային ժողովրդավարական բևեռի լիդերներից Արա Պապյանը հրապարակել է իր լուսանկարը Սևրի պայմանագրով նախատեսված քարտեզի հետ միասին՝ կից մակագրելով՝ տվեք մեզ իրավունք և Հայաստանը կլինի այսպիսին:

«ՉԻ». Քաղաքական հայտ ներկայացրած Պապյանին թերևս թվում է, որ ընտրությունները կայանալու են միայն Ավանի և Սևանի համապատասխան հաստատություններում: Իսկ այնտեղ գտնվող տարատեսակ նապոլեոնները, հիտլերները, մակեդոնացիները հաստատ կողջունեն Պապյանի մեծ ծրագրերը: Նրանք հաստատ կվստահեն ու մեծ մանդատ կտան մեծ նվաճող Պապյանին:

Հայաստանը կանգնած է իր միջազգային ճանաչված սահմանները պաշտպանելու խնդրի առջև, չի կարողանում դուրս մղել իր տարածք մտած թշնամուն, իսկ Պապյանը խոսք է տալիս, որ վերականգնելու է ծովից ծով Հայաստանը:

Այսպես է լինում, որ ընտրություններից առաջ թեկնածուներին հայերենին տիրապետելու հավաստագիր ներկայացնելու պահանջ է դրվում, մինչդեռ ավելի արդիական կլիներ հոգեկան առողջության մասին տեղեկանք ներկայացնելու պահանջը:

Հետաքրքիր է՝ քանի՞ տարի է պահանջվելու Պապյանից ու նրա համախոհներից իրենց խոստումը կատարելու համար: Կամ ինչո՞ւ բավարարվել միայն Սևրի պայմանագրով նախատեսված տարածքով: Ի վերջո Թուրքիային ծնկի բերելուց հետո կարելի է նույնը անել Պակիստանի, Սաուդյան Արաբիայի ու Ինդոնեզիայի հետ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   986 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ