...

6-րդ սերնդի զենք են մեր դեմ կիրառում

6-րդ սերնդի զենք են մեր դեմ կիրառում

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնել է. «Հայաստանի Կապան քաղաքից Ճակատեն ու մի շարք այլ գյուղեր տանող, այսինքն՝ խաղաղ բնակավայրեր իրար կապող միջհամայնքային ճանապարհին ադրբեջանցի զինվորականները տեղադրել են «Բարի գալուստ Ադրբեջան» ադրբեջաներեն ու անգլերեն գրառումով ցուցանակ, ինչպես նաև ադրբեջանական դրոշներ:

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը հատկապես վերջին օրերին զայրույթի ու անհանգստության ահազանգեր է ստանում Կապան քաղաքի, ինչպես նաև Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ծավ, Ներքին Հանդ, Շիշկերտ գյուղերի բնակիչներից՝ կապված այդ ցուցանակի հետ: Նույնը վերաբերում է նաև դրոշների տեղադրմանը ճանապարհի այդ հատվածներում»:

«ՉԻ». Հետաքրքիր մարդ է այս Արման Թաթոյանը: Ընդհանրապես լսած չկա GPS-ի մասին: Հիմա մենք ի՞նչ մեղավոր ենք, որ էդ անտեր GPS-ը օրական նոր տարածքներ է Հայաստանից վերցնում: 

Կարելի է ասել, հիմա ընթանում է 6-րդ սերնդի պատերազմ: Արծրուն Հովհաննիսյանն, օրինակ, ասում էր, որ վերջին պատերազմը 5-րդ սերնդի էր:

Ինչքան նոր տեխնոլոգիա կա, մեզ վրա են փորձարկում: Առաջին սերնդի պատերազմներում մեր դեմ նետ ու աղեղ էին կիրառում:

Երկրորդ սերնդի պատերազմում՝ արբալետ ու նիզակ:

Երրորդ սերնդի պատերազմում՝ միաեղջյուր հրանոթ և «Մոսին» տեսակի հրացան:

Չորրորդ սերնդի պատերազմում՝ տանկեր, թնդանոթներ, ուղղաթիռներ:

Հինգերորդում՝ «Բայրաքթարներ»:

Այս բոլոր պատերազմներում դեռ կարողանում էինք քչից-շատից դիմադրել: Բայց ահա GPS տեսակի զենքի դեմ առայժմ հակաթույն չունենք: Ու դեռ պարզ չէ, թե GPS-ը մինչև ուր է հասնելու: Միջպետական համաձայնագրեր, միջազգայնորեն ճանաչված սահմաններ, պայմանագրեր. դրանք հիմա բոլորը GPS-ով են որոշվում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   934 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ