...

Կառավարության բարձր մակարդակով ուղիղ պահանջ են ներկայացրել

Կառավարության բարձր մակարդակով ուղիղ պահանջ են ներկայացրել

«Մարդու իրավունքների պաշտպան աշխատելիս Կառավարությունից բարձր մակարդակով ինձ ուղիղ պահանջ ներկայացվեց, որ ես այլևս չքննադատեմ ադրբեջանական ցուցանակները և ադրբեջանական զինվորականների ներկայությունը՝ ասելով, որ դա կապ չունի մարդու իրավունքների հետ, մյուս պատճառաբանությունն էլ այն էր, թե այդ ցուցանակների քննադատությունն առաջացնում է մարդկանց դժգոհությունը, որը քաղաքական դժվարություններ է ստեղծում ՀՀ իշխանությունների համար: Բավականին դժվար խոսակցություն էր, ես նույնիսկ հարց եմ տվել՝ արդյո՞ք սրանով պատժում են ՄԻՊ-ին, պատասխանն էր՝ այո, և սանկցիան էլ՝ մեզանից աշխատանքային ավտոմեքենաների 90 տոկոսը վերցնելու նախաձեռնությունն էր»,- «Պրեսսինգ» հաղորդաշարի շրջանակներում հայտարարել է ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը:

Կարճ ասած՝ մարդու իրավունքների պաշտպանին լռեցրել են, որովհետև նրա հայտարարությունները խանգարել են իշխանությանը ամրանալ ու շարունակել կառավարել։ Անգամ սանկցիաներ են կիրառել ըմբոստացած կառույցի դեմ։ Չենք կարծում՝ Ադրբեջանից պատվեր են ունեցել։ Գուցե վախեցել են, որ ամեն անգամ նման հայտարարությունները կարող են սահմանային լարվածություն առաջացնե՞լ։ Այդ դեպքում ինչո՞ւ պարզ չեն ասել Թաթոյանին, բացատրել իրավիճակն ու միասին որոշել, թե ինչն է այդ պահին շահեկան։ Չեն արել, մի բան էլ ծանր խոսակցության մեջ են ներքաշել մարդուն, հետո էլ ողջ կառույցին պատժել են։ Չէ, Ադրբեջանից պատվեր չեն ունեցել, պարզապես ժողովրդավարության իրենց ընկալումն են իրացրել՝ պատժելով լռեցրել են մի կառույցի, որը միակ գործող համակարգն է եղել պատերազմի, դրան նախորդած ու հաջորդած ժամանակաշրջաններում։ Խոսքը, իհարկե, Թաթոյանի պաշտոնավարման ժամանակագրության մասին է։   

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   821 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ