...

80-ականների զենքով են խոսում

80-ականների զենքով են խոսում

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Փաշինյանի անհեռատես քաղաքականությունը Արցախի հարցում հղի է լուրջ վտանգներով: Որևէ մեկը չգնահատեց Փաշինյանի նահանջ հայտարարությունը, թե կարգավորումը պետք է բավարարի նաև Ադրբեջանի ժողովրդին:

Կիրթ և նորմալ հռչակված Ալիևի պատասխանը Վալդայի համաժողովում հենց դրա վկայությունն է: Կանգ առ և սթափվելու կոչն արդեն ուշացած է:

Հրաժարական և արտահերթ ընտրություններ. ելքը սա է»:

ՉԻ.- Եթե Շարմազանովը այսքան լոլոների փոխարեն ընդամենը հրաժարական և արտահերթ ընտրություններ պահանջեր, դեռ կհասկանայինք:

Բայց որ հայտարարում է, որ այս իշխանությունների օրոք Արցախի հարցում լուրջ նահանջներ ունենք, սա արդեն չափից դուրս է:

Երբ Քոչարյանը Արցախը բանակցային գործընթացից դուրս էր թողնում, Շարմազանովը ձայն չէր հանում. այն ժամանակ թղթեր էր դասավորում, որ բանակում չծառայի:

Բայց որ իշխանություն լինելով, թույլ տվեցին 2016-ի ապրիլյան պատերազմը, դրանից հետո բոլոր հանրապետականները պիտի Արցախի մասին ընդհանրապես ձայն չհանեն: Ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ Սերժ Սարգսյանն էր, չէ՞, հայտարարում, որ մեր եղածը 80-ականների զենք է եղել:

Ու հաստատ Փաշինյանը չէր, որ հայտարարում էր, թե եղած-չեղած ընդամենը 800 հեկտար հող ենք կորցրել:

Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի օրոք ընդդիմությունը պայքարում էր ու նրանց հրաժարականներն էր պահանջում, քանի օր նրանք լեգիտիմ չէին, և կեղծիքներով էին զավթել իշխանությունը: Ներկայիս ընդդիմությունը, եթե՝ իհարկե, Շարմազանովին կարելի է ընդդիմություն համարել, երկրի ղեկավարի հրաժարականը պահանջում է, քանի որ վերջինս Արցախի հարցում սխալ քաղաքականությում է տանում:

Զգո՞ւմ եք տարբերությունը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3477 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ