...

Աղվանը, Միշիկը, ստուկաչը, շիզոն

Աղվանը, Միշիկը, ստուկաչը, շիզոն

Այսօր ընդդիմության ներկայացուցիչները ծաղկեպսակ են դրել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի տան դիմաց. Այն հարցին, թե արդյոք սա չի նշանակում, որ հնձում եք ձեր ցանածը, քանի որ 2018-ին էլ ձեր աջակիցներն էին դագաղներ, ծաղկեպսակներ, սև ժապավեններ դնում ՀՀԿ-ականների տների մոտ, «Իմ քայլի» պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն ասել է. «Առաջին անգամ Հայաստանում քաղաքական գործիչների տան մոտ ծաղկեպսակներ դրվել են 2008-ին ներկայիս ընդդիմադիր գործիչների կողմից, երբ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի տան դիմաց մի ամբողջ հուղարկավորության տեսարան էր կազմակերպվում օրեր շարունակ: Երբ խոսք լինի ցանելու մասին, կտեսնեք սկզբնաղբյուրը այդ արատավոր երևույթի: Ես այդ երևույթը դատապարտել են 2008-ին, 2018-ին, ինչպես նաև հիմա»:

«ՉԻ». Բա, հարգելի նախկին իշխանավոր, իսկ այսօր՝ ընդդիմադիր դեմքեր ջան: Էս թաղման տեսարաններ, հուղարկավորություն, դագաղ, սև ժապավեններ... այս ամենը ձեր կերած կեղտերից մեկն է, որը ժառանգություն եք թողել:

Դրա համար էլ 2018-ի հեղափոխության օրերին, երբ նիկոլականները սև ժապավեններ էին կախում, օրինակ, Է. Շարմազանովին հանգուցյալի լուսանկարով՝ նրա տան դիմաց ակցիա էին անում, մի հատ ծպտուն չէին կարողանում հանել, ոչ թե վախից, այլ ամոթից:

Հը՞ն, պարոն Աղվան Հովսեփյան և պարոն Միքայել Մինասյան. հիշեցի՞ք, թե ինչպես էին ձեր ստուկաչն ու ձեր շիզոն հուղարկավորության տեսարաններ կազմակերպում:

Հանրապետական ջահելներն էլ կողքից շախ էին տալիս: Կայֆ էր, չէ՞: Այն ժամանակ ձեր յուղը շատ էր, չգիտեիք, որտեղ քսեիք: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1472 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ