...

Ահա և վերջ. կարևորը դոլարն է

Ահա և վերջ. կարևորը դոլարն է

Ազգային ժողովրդավարական բևեռ կուսակցությունը հայտնում է, որ դեկտեմբերի 2-ին Գլենդեյլի «Phoenicia» ռեստորանում կայանալու է հանդիպում իր համախոհների հետ: Տոմսի արժեքը՝ 200 դոլար:

«ՉԻ». Ահա և վերջ: Նկատի ունենք՝ Թուրքիայի վերջը: Ինչքա՞ն էր այնտեղ պետք Արա Պապյանին՝ Թուրքիան քանդելու ու կործանելու համար. 12 միլիոն դոլա՞ր: Դրա եղածն ի՞նչ է: 

Շատ չէ, մի տարի այսպես ռեստորաններում քեֆ անեն, ընդամենը 60 հազար մարդ իր մասնակցությունն ունենա այդ խնջույքներին, գա, անցնի ու գնա, անհրաժեշտ փողը կհավաքվի... մնացածը տեխնիկայի գործ է:

Բա ձեզ թվում է՝ ինչի՞ է այս քանի օրը Էրդողանն այսպես խառնված իրար, թուրք ժողովուրդն էլ թափով դոլար ու ոսկեղեն է գնում: Որ երկիրը կործանվելուց հետո ձեռները մի երկու կոպեկ փող լինի՝ պանդխտության ճանապարհը բռնելու համար: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   861 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ