Ազգային-ժողովրդական բևեռը հավաք է կազմակերպել ԱՄՆ դեսպանատան մոտ: Հավաքի նպատակն է եղել շնորհակալություն հայտնել ԱՄՆ-ին, քանի որ 1920 թվականի նոյեմբերի 22-ին նախագահ Վիլսոնը ստորագրել է փաստաթուղթ ՀՀ սահմանների մասին:
Ընթերցելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ուղղված նամակը ԱԺԲ խորհրդի անդամ Արա Պապյանն ասել է. «Ուժերն անհավասար են, և միայնակ ՀՀ-ն չի կարող դիմակայել արտաքին թշնամիներին, պայքարել Մոսկվայի և նրան սատարող կեղծ ընդդիմության դեմ», այնուհետև նամակը փոխանցել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին:
«ՉԻ». Սա, իհարկե, ազգանվեր գործ է: Բայց, մեր կարծիքով, այն ավելի արդյունավետ կլինի, եթե բևեռականները ամեն օր հավաք անեն ԱՄՆ-ի դեսպանատան առջև և ամեն օր նամակ փոխանցեն Բայդենին:
Հա, էդ Բայդենին պետք է ծնգլահան անել: Օր ու արև չտալ: Հենց առավոտը վեր կացավ, խորհրդականին հարցրեց՝ ի՞նչ կա, չկա, խորհրդականի առաջին պատասխանը դա պետք է լինի. ձեզ նամակ է եկել Երևանից: Ցերեկը անվտանգության խորհրդի նիստ արեց, ՊՆ նախարարին հենց խնդրեց զեկուցի, թե ինչ է կատարվում Մերձավոր Արևելքում, նախարարը ներողություն խնդրի, ասի, որ նախագահ ջան, դեռ չեմ հասցրել հետևել զարգացումներին, նամակ էի կարդում:
«Ի՞նչ նամակ, այ տղա»,- զայրացած պետք է հարցնի Բայդենը: «Դե, էն Բևեռի, էլի»: Ու ԱԽ-ի նիստը տապալվի:
Այ տենց, էնքան պետք է դավադիտ անել, մինչև Բայդենը զորք մտցնի... չնայած՝ Պապյանի պահանջներում զորք մտցնելու մասին խոսք չկա... լավ, պարզապես Վիլսոնի քարտեզը ճանաչի՝ իր սահմաններով, բանով: Շատ հոյակապ մարտավարություն է:
Հ.Գ. Մենակ չհասկացանք, թե այդ ով է Մոսկվային սատարող ընդդիմությունը: Մենք ընդդիմություն ունե՞նք: