Ազգային - Ժողովրդավարական Բևեռ կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշել է.
«Մեկ տարի առաջ այս օրը՝ 2020թ. սեպտեմբերի 27-ին սկսվեց 44-օրյա պատերազմը։ Պատերազմի ընթացքն ու ելքը թե քաղաքական, և թե ռազմական կառավարման մակարդակներում պայմանավորված էին գաղութատեր Ռուսաստանի և, նրա միջոցով՝ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ։
Ազգային աղետի այս գահավիժող ընթացքը կարող ենք հաղթահարել միայն ճիշտ դաշնակիցների, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի, աջակցությամբ ռուս-թուրքական փակուղուց դուրս գալու և Հայաստանն ինքնիշխան, ժողովրդավարական ու կենսունակ ազգային պետություն դարձնելու ճանապարհով»:
«ՉԻ». Ապրեք, նստեք՝ հինգ: Շատ ազգային հայտարարություն է: Այն իրականում շատ ավելի ընդարձակ ու երկար է, բայց այդ բոլոր լոլոները չենք ներկայացնում, որովհետև հայտարարության ամբողջ իմաստը հետևյալն է. Ռուսաստանը վատն է, Ամերիկան՝ լավը: Կարող էին նույնիսկ հենց այս մի նախադասությունը գրել, դրանից բան չէր փոխվի: Էն կողքից ավելացրած ինքնիշխան, ժողովրդավարական և այլ ֆիքստուլություններն ավելորդ են:
Մենք կարող ենք միայն մի բան ասել. մենք այս պատերազմում պարտվեցինք ոչ թե այն պատճառով, որ Ռուսաստանը եսիմինչեր արեց, այլ նաև՝ որ շատ «ազգային» գործիչներ, այդ թվում՝ այս կուսակցության որոշ առաջնորդներ, իրենց զավակներին բարեհաջող փախցրել էին արտասահման՝ համարելով, որ պատերազմում ճոռոմ-ճոռոմ հայտարարություններով և Սևրի քարտեզներ ճոճելով են հաղթում, այլ ոչ թե՝ զենքը ձեռքին սահման պահելով:
Իսկ ընդհանրապես, ճիշտ կլիներ, որ այս կուսակցությունը անունը փոխեր, դառնար «Ամերիկայի ձայն»: