...

Աղանդից ինչո՞վ եք տարբերվում

Աղանդից ինչո՞վ եք տարբերվում

Լրատվամիջոցներից մեկն այսպիսի գլխագիր է դրել նյութին. «Բևեռն է միայն, որ նոր գաղափարախոսություն է առաջ քաշել, Բևեռն է, որ միակ անկեղծն ու ամեն հարցում բացն է, Բևեռն է, որ միակն է, որ կարող է և փրկելու է Հայաստանը»:

«ՉԻ». Սկզբում մեզ թվաց, թե այս խառնակ իրավիճակներում նոր աղանդ է հայտնվել ու գործ ունենք հերթական հոգեորսության հետ: Հետո՝ նյութը կարդալիս պարզ դարձավ, որ Հայկ Ա. Մարտիրոսյանի ստատուսից մեջբերված միտք է:

Հետաքրքիր է՝ ի՞նչ նոր գաղափարախոսության հետ գործ ունենք: Ռուսաստանը մեր թշնամին է, դե Թուրքիան ու Ադրբեջանը՝ պարզ է, Արևմուտքը, Իրանը և Հնդկաստանը մեզ կփրկեն: Նույն Իրանը, որն օրերս հերթական անգամ ողջունեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը: Կամ այդ ի՞նչ գաղափարախոսություն է, որ չի նկարագրում, թե ինչ միջոցներով ենք թոթափելու ռուսական ազդեցությունը ու նետվելու Արևմուտքի գիրկը:
Իսկապես կրոնական աղանդի է նման, երբ պնդում են, որ պետք է առանց վարանելու ու կասկածի հավատալ կրոնական շարժման առաջնորդին: Եթե նա ասում է, որ հանուն փրկության պետք է նետվել ձորը, ուրեմն՝ պետք է անել՝ ավելորդ հարցեր չտալով:

Անկեղծության մասով է՛լ ավելի շատ հարցեր կան: Օրինակ՝ մինչև հիմա Սասնա ծռերը չեն անկեղծացել ու բացատրել, թե ինչու գրավեցին հենց ՊՊԾ գունդը, ինչու որպես միջնորդ ընտրեցին Վիտալի Բալասանյանին: Չեն անկեղծացել ու չեն պարզաբանել՝ քաղաքական սխալ հաշվարկի հե՞տ գործ ունենք, թե՞ մշակված ծրագրի: Այ, երբ կանկեղծանան ու կպարզաբանեն նորագույն պատմության ամենաառեղծվածային էջերից մեկին իրենց մասնակցության հարցը, կարելի կլինի ակնարկել անկեղծության մասին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   717 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ