...

Չոբանլամիշը

Չոբանլամիշը

Քռագետ Հայկ Մարտիրոսյանը լուսանկար է հրապարակել, որտեղ հայ երկրպագուները գնում են «Հանրապետական» մարզադաշտ՝ դիտելու Հայաստան-Լատվիա հանդիպումը, և գրել է. «Ամբոխը հեղեղել է փողոցները: Ձայնային ազդանշաններ է տալիս, գոռում, գոչում, ուսերին տանում իր ծախած երկրի փալասի վերածվող դրոշը, ուրախ է, հաղթանակ է տոնում:

Նшխիրը քաղաքականությամբ չի հետաքրքրվում: Փոխարենը հետաքրքրվում է ֆուտբոլով: Ու ընդամենը մի խաղի համար, որում տասնմեկ հոգի յուրայիններ վազում են մի Պակիստանում արտադրված դերմանտինե գնդակի հետևից, հսկայական տոն է նշում»:

«ՉԻ». Փաստորեն, Հայաստան-Լատվիա խաղին Հանրապետական մարզադաշտի տրիբունաներում մոտ 16 հազար անասուն է ներկա եղել: Լուսատախտակին երևի այդպես էլ պետք է գրեին. «Ըստ ԱԺԲԼՃԿ-ի ներկայացուցչի՝ այսօր հավաքականին երկրպագում է 16 հազարանոց նախիր»:

Ամոթ էլ է, գոնե գերմանական «Ադիդաս» կաշվե գնդակով խաղային: Թե չէ ժլատություն են արել, դերմանտինե գնդակով են խաղացել: Հա, բան ենք ասում, մեր քռագետը 10 կիլոմետր հեռավորությունից էլ ջոկում է, թե գնդակը որ երկրի արտադրանք է, ինչ մատերիալից է: Հզոր է, հզոր:

ՎԱՐԿԱՆԻՇ

   6860 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ