...

Մեր Դարչոն ու Պեպը

Մեր Դարչոն ու Պեպը

Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի վերջին տուրի «Ցրվենա Զվեզդա» - «Մանչեսթեր Սիթի» խաղից առաջ կայացել է անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի մամլո ասուլիսը: 

Ասուլիսի ժամանակ Fast Sports հեռուստաընկերության մարզական լրագրող Արմեն Աբելյանը Գվարդիոլային հարցրել է. «Միստեր, ես Հայաստանից եմ: Ի՞նչ կարծիք ունեք Հենրիխ Մխիթարյանի մասին»:

«ՉԻ». Էս լրագրողին կարելի է արդեն շնորհել «Տարվա կոմպլեքսավորվածը» մրցանակը: 

Մարդ ինչքա՞ն պիտի տառապի թերարժեքության սինդրոմով, որ գնա, հասնի Բելգրադ, ներկա լինի Սերբիայի ու Անգլիայի չեմպիոնների հանդիպման առթիվ կազմակերպված ասուլիսին, Գվարդիոլային անձամբ հարց տալու հնարավորություն ունենա, ու հարցնի Մխիթարյանից, որը ոչ մի կապ չունի ոչ «Ցրվենա Զվեզդայի», ոչ էլ «Մանչեսթեր Սիթիի» հետ: Նույն հաջողությամբ Գվարդիոլային կարող էր հարցնել, թե ինչ կարծիք ունի Երևանի կենտրոնում կայանման համար վճարների թանկացման վերաբերյալ, կամ ինչպես է մեկնաբանում Ավետ Բարսեղյանի աստղային մտքերը:

Գոնե չասեր, որ Հայաստանից է: Ասեր՝ Սիկտիվկարից է կամ Ջամբուլից: 

Մի հատ էլ նենց հպարտ-հպարտ ասուլիսի այդ հատվածի տեսագրությունը դրել է իր էջում, յանի նայեք՝ ինչ հերոս մարդ եմ, Հայաստանի անունը թնդացրել եմ աշխարհով մեկ: Օյին են սրանք:

Fast Sports-ը, որքան գիտենք, Բադալյան եղբայրներինն է: Ուզում ենք հարցնել. եղբայր, էս ում պատահի ուղարկում եք ասուլիսի՞: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2201 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ