...

Էս էի՞ք ուզում

Էս էի՞ք ուզում

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամ Սուրեն Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «ԶԼՄ հարգելի ներկայացուցիչներ, այսօրվա իմ ասուլիսը չեղարկվում է տեխնիկական պատճառով, սակայն, հարգելով հանրության տեղեկացված լինելու իրավունքը, ինչպես նաև բազմաթիվ լրագրողների հնչեցրած հարցադրումները ինչպես շարժման հետագա անելիքների, այնպես էլ վերջին օրերին իմ շուրջ տեղի ունեցող տեղեկատվական աղմուկի, ուղղորդված արշավի և այլ տարբեր հարցերի վերաբերյալ, կրկին պատրաստակամություն եմ հայտնում պատասխանելու բոլոր այդ հարցերին այլ ձևաչափով, ձեզ հարմար պահի»:

«ՉԻ». Չնայած Իսպանիայի հավաքականը երեկ ընդամենը 1:0 հաշվով հաղթեց իտալացիներին, բայց եկեք անկեղծ լինենք, հաշիվը պիտի ավելի խոշոր լիներ: 

Դոնարուման չլիներ, իսպանացիները մի 3-4 գոլ էլ կխփեին: Այնպես որ, Եվրոպայի գործող չեմպիոնի բախտը դեռ բերեց, որ նվազագույն հաշվով պարտվեց:

Առայժմ Իսպանիայի հավաքականն ամենալավ տպավորությունն է թողնում այս մրցաշարում: Չեմպիոնի գլխավոր հավակնորդն է, ինչքան էլ անգլիացիների կազմն ամենահզորը լինի: Դանիայի հետ սատկած խաղ էին խաղում: 

Նիկո Ուիլյամսը կերավ իտալացիներին, քրքրեց, թողեց: 

Հիմա կասեք՝ էս ի՞նչ եք գրում: Արա, բա ի՞նչ գրենք, ընդդիմության այս տունտունիկնե՞րը: Սկսեցին հայրենիքի փրկությունից, հիմա մի հատ էլ շարժում է պետք, որ սրանց փրկի: Իրար տակ են փորում, իրար բզբզում, ասուլիս են հրավիրում, ընդ որում՝ թույն անոնս էին տվել, թե հեսա տեսեք, ասուլիսը ոնց է Հայաստանը դղրդացնելու, ու բռնում, չեղարկում են: 

Բա գյոզալ ֆուտբոլը թողած, սրա մասին գրե՞նք: 

Իմիջիայլոց, Կալաֆյորիի ինքնագոլը հինգերորդն էր Եվրո-2024-ում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   641 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ