...

Լավ է պրծել

Լավ է պրծել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում հանդիպել է տեղի բնակիչներին և ներկայացրել Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը։

Հաջորդիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ոսկեպարցիների հարցերին։

Հայկական պետականության համար կոորդինացնող շտաբը հայտարարել է, որ հանդիպմանը սահմանափակվել է մասնակիցների մուտքը դահլիճ. «Մասնավորապես քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին, որն արդեն մեկ ամիս է բնակվում է Ոսկեպարում, թույլ չեն տալիս մտնել հանդիպման սրահ»:

«ՉԻ». Տո ճիշտ էլ արել են, որ ներս չեն թողել: Մտնելու էր, ոնց ուզում է լինի, մի ավել-պակաս բան էր ասելու, օրինակ՝ հողատու, հանձնող, ժեխ-մեխ, ոստիկանները նրան բռնելու էին, տանելու էին՝ մեքենան գցեին:

Հետո Դիլիջանի մեկուսարան տանելու ճանապարհին՝ Գետիկ գետի ափին կանգնելու էին, ոստիկանները մեքենայից դուրս էին գալու, քաղաքագետին ասեին՝ մի հատ իջնենք գետի մոտ, բան-ման անենք, վռազ հետ գանք, մնացածը... արդեն գիտեք, ինչ էր լինելու:

Մինչև ոստիկանները հետ գային, Սուրեն Պետրոսյանին անհայտ անձինք լխկելու էին, փռեին ասֆալտին: Հետո շուխուր, աղմուկ-աղաղակ, փաստաբան... 

Տեսնո՞ւմ եք, որ ճիշտ են արել: Բանդիտիզմը տեղ չունի սիրո Հայաստանում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   410 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ