...

Ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարի

Ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարի

Հայաստանի հավաքականը Ազգերի Լիգայում 0:2 հաշվով պարտվեց 10 հոգով խաղացող Հյուսիսային Մակեդոնիային: Ամբողջ երկրորդ խաղակեսը մակեդոնացիները մի խաղացողով պակաս էին: 

Բայց եկեք, ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չհամարենք: Ինչպես մեր Գերագույն ու գլխավոր պատուհասն էր ասում:

Ուղղակի մի բան ասենք. երկու հայ ֆուտբոլիստներ այս տարի մասնակցելու են Չեմպիոնների լիգայի մրցաշարին: Երևի թե պատմության մեջ առաջին անգամ: Ու ի՞նչն է հետաքրքիր. երկուսն էլ հավաքականի կազմում չեն: Հենրիխ Մխիթարյանն ու Տիգրան Բարսեղյանը: Մարդիկ իրենց ակումբներում տոն են տալիս, բարձրակարգ խաղ ցուցադրում, բայց հավաքականում չեն: 

Մեր ֆուտբոլի ֆեդերացիան այնքան անշնորհք վարվեց Մխիթարյանի ու նրա մոր հանդեպ, որ Հենոն թքեց, ասաց՝ ձեր օրոք ոտքս հավաքականում չի լինի: Տիգրան Բարսեղյանի դեպքում էլ են անձնական հաշիվներ: Լավ է խաղում, բայց «պրինցիպ» են ընկել, չեն կանչում: Արդյունքը տեսանք:

Ու էս դեռ մեր բախտը բերեց, որ մակեդոնացիները ինը հոգով չէին խաղում, թե չէ ընդհանրապես խայտառակ կլինեինք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   406 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ