Երեկ Իտալիայի Սուպերգավաթի համար խաղում Միլանի «Ինտերը» հաղթեց երկրի չեմպիոն «Նապոլիին»՝ 1:0: Ով տեսել է խաղը, կհաստատի. Հենրիխ Մխիթարյանը ինադու է այդպես լավ խաղում: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներվերն է սղոցում:
Ինչ ՀՖՖ-ն թարսվեց Հենոյի հետ, վերջինս էլ հեռացավ Հայաստանի հավաքականից, դրանից հետո «Ինտերի» կազմում է´լ Իտալիայի փոխչեմպիոն, է´լ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, հիմա Սուպերգավաթը, մի հատ էլ Իտալիայի առաջնությունում «Ինտերն» առաջատարն է: Ամեն տիտղոսը մի ապտակ է ՀՖՖ-ին:
Բա խաղամակարդա՞կը: Առանց նրա «Ինտերում» էլ կյանք չկա: Հաստատ ինադու է անում: