...

Մի հատ էն շոգեբաղնիքի պատմությունը նորից կպատմե՞ք

Մի հատ էն շոգեբաղնիքի պատմությունը նորից կպատմե՞ք

Նախկին ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հայաստանի ազգային հավաքականի տղաները մեկ ճիշտ քայլ ունեն՝ համատեղ հայտարարությամբ հանդես գալ ու հրաժարվել առաջիկա հանդիպումներին մասնակցությունից, ստիպելով ՀՖՖ-ին ու մարզչական շտաբին՝ վերանայել Հենոյին հավաքական չհրավիրելու որոշումը: Ֆուտբոլը, սպորտը առաջին հերթին տղամարդկության, ազնվության ու թասիբի բնագավառ է»:

«ՉԻ». Չէ, ավելի լավ էր, երբ Ֆարմանյանը ֆեյսբուքին պատմում էր շոգեբաղնիքում իր հետ տեղի ունեցածի մասին. հա՛մ ուրախ էր, հա՛մ անվնաս: Իսկ հիմա մտել է մի դաշտ, որտեղ վնաս կարող է տալ թե՛ հաջողությամբ հանդես եկող հավաքականին, թե՛ աշնանը ազգային հավաքականին անհրաժեշտ Մխիթարյանին:

Հավաքականի գլխավոր մարզիչ Կապառոսը պարզ իսպաներենով ասել է՝ առաջիկա ընկերական խաղերին նոր ֆուտբոլիստների փորձարկելու ցանկություն ունի, և առաջատարներից միայն Մխիթարյանը չէ, որ չի հրավիրվել: Բայց Ֆարմանյանին դա առանձնապես չի հետաքրքրում. եթե վնաս տալու առիթ կա, ինչո՞ւ չանել:

Տղամարդկության, ազնվության ու թասիբի մասին Ֆարմանյանը պետք է հիշեցներ այն ժամանակ, երբ Ռուբեն Հայրապետյանի անձնական միջամտության պատճառով գլխավոր մարզիչները հավաքական չէին հրավիրում հարձակվող Յուրի Մովսիսյանին: Եվ ոչ ոք չէր թաքցնում, որ խնդիրը ոչ թե նրա խաղային մակարդակի մեջ է, այլ պարզապես այդպես է ցանկացել Հայրապետյանը:

Ախպոր պես, մի խառնվիր ֆուտբոլի թեմաների մեջ. շոգեբաղնիքի պատմությունը լավ էր:

ՎԱՐԿԱՆԻՇ

   961 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ