Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան անդրադարձել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ խաղում «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղին:
«Բրավո՛, Հենո´:
Հենրիխ Մխիթարյանը դարձավ առաջին հայ ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ դարձավ ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում:
Մխիթարյանը նաև ճանաչվեց «Միլան»-«Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ»:
«ՉԻ». Պատկերացնում ենք՝ ինչ դժկամությամբ է ՀՖՖ-ն Հենրիխին գովել: Սկզբից իրենց վարքագծով ու Մխիթարյանի, վերջինիս մոր հանդեպ պահվածքով հասցրին նրան, որ Հենրիխը դադարեցրեց մրցելույթները Հայաստանի ազգային հավաքականում, հիմա էլ գովում են:
Գովելու փոխարեն ավելի լավ է բացատրեք, թե ինչու է նորանկախ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստը հրաժարվում հավաքականում խաղալուց:
Նման մի հարցի էլ թող Հայաստանի շախմատի ֆեդերացիան պատասխանի: Ասեք, թե ոնց արեցիք, որ Լևոն Արոնյանն էլ ձեզ վրա ձեռքը թափ տվեց, թողեց, գնաց Ամերիկա:
Դուք մեր մեծագույն լեգենդներին չեք կարողանում պահել, էլ ո՞ւմ եք պետք: