...

Արոնյանն ու Հենոն էլ աչքի փուշ դարձան

Արոնյանն ու Հենոն էլ աչքի փուշ դարձան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ խորհրդարանական քննարկումների ժամանակ անդրադառնալով այդ խնդրին, որ Հայաստանից հեռանում են հայտնի մարզիկներ, մասնավորապես՝ Լևոն Արոնյանն ու Հենրիխ Մխիթարյանը, ասել է. «Հիմա խոսքը վերաբերում է երկու անձնավորության, որոնք չեն եղել հայրենասիրության այն աստիճանի, որ թողել են հայրենիքից գնացել են և դա դրոշակ դարձնել, թե՝ տեսեք, ձեր պատճառով գնաց, առնվազն….չգիտեմ՝ ծիծաղելի՞ է, թե՞ անմտություն: Ինչքան շատ գնան այդպիսի մարդիկ, այնքան շուտ կմաքրվի այս երկիրը»:

«ՉԻ». ***** ***** ****: Էս մասը ստիպված ենք թաքցնել, որ քրօրի տակ չընկնենք: Դե, դժվար է սառնասիրտ մնալ, երբ երկրիդ պատգամավորը գոհունակություն է հայտնում, որ վերջին 30 տարվա մեր լավագույն շախմատիստն ու ֆուտբոլիստը լքում են հայրենիքը: Փաստորեն, Մխիթարյանն ու Արոնյանն էին մեր երկրի կեղտը, որոնց հեռանալով օդը կմաքրվի:

Սրանք մոռացել են, որ իրենց գործունեության արդյունքում ոչ միայն Արոնյանն ու Մխիթարյանը, այլ նաև տասնյակ հազարավոր այլ քաղաքացիներ են հեռացել հայրենիքից: Ընդ որում՝ ստիպված, քանի որ զրկվել են Արցախում իրենց տներից: 

Ինչու են մեր տիտղոսակիր մարզիկները հեռացել երկրից՝ առանձին հարց է, գուցե ընդդիմությունն իսկապես շահարկում է դա, բայց որ իշխող կուսակցության ներկայացուցչին դա ոչ միայն ցավ չի պատճառում, դեռ մի բան էլ անվանարկում է գնացողներին, *** ****** ****: Հաստատ: Ու ինչքան երկար մնան այսպիսի պատգամավորները, այնքան շուտ մեր երկիրը կվերանա:

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2984 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ