...

Օպերատիվություն ենք ասել

Օպերատիվություն ենք ասել

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում ետնանկար է դրել, որտեղ մեր հավաքականի տղաներն են Հանրապետական մարզադաշտում, իսկ նրանց թիկունքում Հայաստանի զինանշանն է: Րոպեներ անց ՀՖՖ-ն ետնանկարը փոխել է:

«ՉԻ». Լավ, լավ: Մարդու չենք ասում: Համարենք, որ չենք տեսել: Ոչ մենք, ոչ էլ մեր ոխերիմ թշնամիները: Պատահական է ստացվել: 

Համ էլ էն գերբի վրա շատ չի էլ երևում՝ Արարա՞տ լեռն է, թե՞ Արագածը: 

Այնպես որ, էժան ենք պրծել: Ապրի ՀՖՖ-ն, որ այդքան օպերատիվ է աշխատում:

Էստեղ մենակ մի հատ պահ կա, հիմիկվանից մեզ շատ է մտահոգում. սեպտեմբերի 8-ին Թուրքիայի հետ ենք խաղալու, էն էլ այնտեղ: Ի՞նչ մարզաշապիկով են մերոնք խաղալու. էդ զինանշանով դժվար է լինելու: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   357 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ