...

Ենթաքռագետները

Ենթաքռագետները

Քռագետ Հայկ Մարտիրոսյանը գրել է. «Արցախի վերջնական հայաթափման և հանձնման նախօրեին հեռացրեցին դավաճան Արայիկին: Ձեռքի հետ նաև նրա անիմաստ ու անգրագետ ենթախոճկորին` այն որ պետնախարար էր կոչվում»:

«ՉԻ». Մի հատ հոգևորական կար, որ վերջերս սրտնեղել էր, թե ինչի որևէ բարձրաստիճան զինվորական ինքնասպան չի եղել այսքան պարտություններից հետո:

Հիմա էլ լիքը մարդ սրտնեղել է, թե ինչի է Արայիկ Հարությունյանը հրաժարական տվել: Ստիպել են, տվել է: Երևի ճիշտը ինքնասպան լինելն էր: Էս դիվանին նստած քռագետների սրտով կլիներ:

Չեն ասում, որ Արցախում և նրա շուրջ այնպիսի զարգացումներ են, որոնցում Արայիկ Հարությունյանի հրաժարական տալ-չտալը կարող է մի քանի օրից մոռացվել: 

Ենթախոճկոր... էն հնդկական կրոնական ուսմունքի համաձայն, երևի նախորդ կյանքում ինչ-որ խոշոր եղջերավոր անասուն է եղել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   514 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ