...

Տրամադրող էիք, Հովիկ Աբրահամյանին տրամադրեիք

Տրամադրող էիք, Հովիկ Աբրահամյանին տրամադրեիք

Քաղաքագետ Հայկ Ա. Մարտիրոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Սիրով և անկեղծորեն պատրաստ եմ պատերազմի հաղթական ավարտից հետո Արայիկ Հարությունյանին մասնավոր և անվճար պրոֆեսիոնալ խորհրդատվություն տրամադրել այն մասին, թե ինչպես է պարտավոր ղեկավարը` հատկապես պատերազմական ղեկավարը, ղեկավարին վայել կեցվածք և մտածողություն որդեգրել, չլինել քինախնդիր, վրեժխնդիր և մանրախնդիր և սեփական անձը քննադատողներին կամ վիրավորողներին` ներողամտաբար և վեհանձնորեն մոտենալ: Այնպես` ինչպես անում են իմաստուն ղեկավարները»:

«ՉԻ». Ուրեմն՝ ինքը պատրաստվում է մանրախնդիր չլինելու խորհրդատվություն տրամադրել, բայց երբ նույն գրառման ներքո օգտատերերն իր հետ չեն համաձայնում, վիրավորում է՝ պիտակավորելով, որ ցածր ինտելեկտ ունեն:

Երեկ Արցախի նախագահի դավաճանների մասին ակնարկը ուներ կոնկրետ հասցեատեր: Եվ երբ Մարտիրոսյանը շտապում է քննադատել Հարությունյանին, ակամայից քողազերծում է, թե ում շահերն է իրականում սպասարկում Ամերիկայում բնակվող այս խիստ հայրենասեր քաղաքագետ գրոհայինը:

Այս օրերին ազգը մեծ անհամբերությամբ է սպասում Արցախի նախագահի խոսքին, որովհետև այն ոգևորիչ է, այս իրավիճակում հանգստացնող և հուսադրող: Բայց Մարտիրոսյանը այստեղ էլ է խնդիրներ տեսել և խորհրդատվություն է պատրաստվում տրամադրել:

Հետաքրքիր է՝ աշխատելով Հովիկ Աբրահամյանի մոտ, հասցրե՞ց ինչ-որ բան տրամադրել նրան, թե՞ նախկին վարչապետը ավելի շուտ ազատվեց նրանից՝ հասկանալով քաղաքագետի պրոֆեսիոնալ անպիտանելիությունը:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ