Հայտնի շրջանակները սպասարկող լրատվամիջոցները ակտիվորեն տիրաժավորում են լուր, թե Արցախի բոլոր հերոս գեներալները ռազմաճակատում են: Հատուկ նշում են Վիտալի Բալասանյանի անունն ու ավելացնում, որ գործող իշխանությունը նրան սեպտեմբերի 28 հրավիրել էր ՀՔԾ՝ հարցաքննության:
Երեկ Արցախի նախագահը հպանցիկ անդրադարձավ այդ հարցին և նշեց կոնկրետ անուններով, թե ովքեր են դիմել իրեն և ՊԲ հրամանատարին՝ մասնակցություն բերելու հայրենիքի պաշտպանության գործին: Նշվեց Արշավիր Ղահրամանյանի, Սամվել Կարապետյանի (Օգանովսկի) և Մնացականյանի անունները: Նրանց թվում չնշվեց Բալասանյանի ազգանունը և Արայիկ Հարությունյանը նաև հարկ համարեց ասել, որ կան մարդիկ, որոնք դեռ պատասխան են տալու, թե ուր էին այս օրերին:
Միգուցե Բալասանյանը այս պահին ռազմաճակատում է, բայց չափազանց մեծ շահարկում է, թե այ տեսեք Բալասանյանին հրավիրել էին ՀՔԾ: Բոլորին պարզ է, որ սեպտեմբերի 28-ին հարցաքննության հրավիրելու համար ծանուցագիրը ուղարկվել է առնվազն մեկ շաբաթ առաջ: Այսինքն մինչև պատերազմի սկսվելը: Եվ ժամանակը և պատեհ առիթը չէ զբաղվել այս կամ այն անձի պիառով կամ փորձել հայրենիքի պաշտապանության գործը հակադրել վաղուց հարուցված քրեական գործերի ընթացքին: