...

Ինչու է խառնվել Բալասանյանը

Ինչու է խառնվել Բալասանյանը

7or.am-ը հարցազրույց է ունեցել Վիտալի Բալասանյանի հետ. «Հերոս մարդիկ են, հերոս տղերք, նրանց մեջ դավաճան փնտրելը նշանակում է պառակտել ազգին ու այս ծանր վիճակում հանել իրար դեմ։ Ինչո՞ւ, ինչո՞ւ է հիմա առաջացել նման խնդիր, երբ արդեն այս ամենը ավարտվելու հնարավորություն կա։ Չեմ կարծում որևէ բանական ու բարոյական մարդու, որ էն էլ այս փուլում հերոսների մեջ կփնտրի դավաճանների։ Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը, հատկապես ռազմական դրության ժամանակ, հակասում է բոլոր նորմերին, մարդկանց խուճապի է մատնում, բարոյալքում է»։

«ՉԻ». Այս մարդու տրամաբանությունն ու մտահոգություններն անհասկանալի են: Լինելով զինվորական՝ ասում է, թե ոչինչ, թող դավաճաններն իրենց գործն անեն, պետք չէ խանգարել, պատերազմի հաղթական ավարտից հետո կանդրադառնան նրանց:

Եթե չբացահայտեն դավաճաններին, չկալանավորեն և չմեկուսացնեն, ինչպե՞ս է հնարավոր հաղթել պատերազմում: Խոսելուց առաջ Բալասանյանը ճիշտ կանի երբեմն մտածի: Հաստատ շատ մտքեր չէր արտաբերի:

Եթե դու կապ չունես որևէ տեսակի դավաճանության հետ, առաջնահերթ պետք է շահագրգռված լինես դավաճանների բացահայտմամբ, քանի որ նրանք վտանգ են ոչ միայն ընդհանուր հաղթանակի, այլ նաև քեզ համար: Չէ՞ որ դավաճանը նաև մեջքից խփելու է ընդունակ:

Հերոսների կողքին միշտ էլ եղել են դավաճաններ, և դա նորություն չէ: Համաշխարհային պատմությունը գիտի հազարավոր նման օրինակներ: Այնպես որ՝ Բալասանյանը ճիշտ կաներ ողջուներ իշխանության ցանկությունը՝ բացահայտելու դավաճաններին, նրանց, որոնք կարող են վնաս հասցնել մեր քաջարի հերոսներին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   4117 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ