...

Խառնել են դեմքերը, դեպքերը և փաստերը

Խառնել են դեմքերը, դեպքերը և փաստերը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեր աղբյուրները փոխանցում են, որ այժմ իշխությունը լծված է բժիշկ Արմեն Չարչյանին «չեզոքացնելու» ու նրան քաղաքականությունից հեռացնելու գործին: Նշենք, որ թեև նրա առողջական վիճակը ծայրահեղ վատ է, բայց նա պահվում է կալանքի տակ: Իշխանության մեր աղբյուրները փոխանցում են, որ օրերս անգամ բանագնաց են ուղարկել հիվանդանոց՝ Չարչյանի մոտ, որ նրան համոզեն դուրս գալ քաղաքականությունից: Մեր աղբյուրները փոխանցում են, և դա տարօրինակ է, որ բանագնացը եղել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:

Վերջինս Չարչյանին հորդորել է հրաժարվել պատգամավորական մանդատից ու զբաղվել բժշկությամբ, որի դիմաց իշխանությունը կմոռանա իր դեմ հարուցված քրեական գործը»:

«ՉԻ». Հասկացանք, որ այս իշխանությունները տրամաբանության հետ ընկերություն չեն անում, բայց ոչ այս աստիճան: Թերթի աղբյուրները հաստատ մի բան խառնում են:

Բալասանյանը նախավերջին մարդը կլիներ, որին իշխանությունները նման հանձնարարություն կտային: Վերջինը երևի կռահեցիք՝ Քոչարյանն է:

Բացի միջնորդի անձի ընտրությունից կա է՛լ ավելի կարևոր խնդիր: Իշխանությունների ինչի՞ն է պետք, որ Չարչյանը հանձնի մանդատը: Տենց մի չտեսնված «պայքարիստ» չէ, հռետոր չէ, որ անընդհատ բղավի՝ կապիտուլյանտ: Ո՞ւմ է խանգարում: Մի քիչ կմնա քրեակատարողական հիմնարկում, մի քիչ հիվանդանոցում, մի քիչ կքնի խորհրդարանում: Մի խոսքով՝ իշխանությունների սրտի ընդդիմություն է:

Ասենք՝ դուրս եկավ քաղաքականությունից, հաստատ մանդատը չի անցնելու իշխանություններին: Նրա փոխարեն խորհրդարան կգա հերթական դաշնակը կամ քոչարյանական լրատվամիջոցներից մեկի խմբագիրը, որն այս պահին չի մեղադրվի քրեական հանցագործության մեջ և ուրեմն ամբողջ թափով կբղավի՝ հողատու, դավաճան և կապիտուլյանտ:

Մի խոսքով՝ ամենայն հավանականությամբ թերթի աղբյուրները խառնել են դեմքերը, դեպքերը և փաստերը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1300 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ