...

Մտնենք Ուժեղ քաղաք

Մտնենք Ուժեղ քաղաք

Քռագետ Հայկ Մարտիրոսյանը գրել է. «Եվ հիշեք, որ այսօրվա Լեհաստանի և Ուկրաինայի տարածքում մի քանի միլիոն նախկին հայ է ապրում, որ անգամ չգիտե, որ ծագումով հայ է»:

«ՉԻ». Ոչ միայն հիշում ենք, այլ նաև պահանջում: Պահանջում ենք Լեհաստանի և Ուկրաինայի մեր մի քանի միլիոն հայերին վերջապես ոտքի կանգնել, պայքարել Դնեպր ու Դնեստր գետերի արանքում գտնվող հովիտում Դնեպրո-Դնեստրյան Հանրապետություն ստեղծելու և հռչակելու համար: Մայրաքաղաքն էլ Ուժգորոդ պիտի լինի: Դա հին հայկական քաղաք է եղել, սկզբում կոչվել է Ուժեղ քաղաք: 

Էդ սաղ հողերը մերն են, չէ՞: Ուղղակի մերոնք չգիտեն դա: Այսինքն՝ հենց իմանան, որ հայ են, բոլոր հարցերը կլուծվեն: 

Ձեռի հետ կարելի է Գդանսկի կողմերում մի հատ պետություն ստեղծել: Շատ հարմար է, ծովով-բանով: 

Հ.Գ. Որքան էլ ստուգեցինք, Հայկ Մարտիրոսյանի ու Արա Պապյանի միջև որևէ արյունակցական կապ չգտանք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   763 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ