...

Կառուցողական տղան

Կառուցողական տղան

Քռագետ Հայկ Մարտիրոսյանը գրել է. «Ինձ վերջերս հաճախ կշտամբում են. «միայն քլնգում ես ժողովրդին: Իսկ ի՞նչ ես առաջարկում: Ի՞նչ կառուցողական առաջարկ ունես: Դա ասա»:

Առաջարկս հետևյալն է. որոճացող, անբան ու դավաճան шնшuունից մարդ դառնալ է պետք: Ընդամենը գիտակցել կատարվողը, դուրս գալ փողոց և հեռացնել այս դավաճանական ռեժիմը: 

Եթե դա չի արվում` չկա անելու այլ բան քան արձանագրել, որ Հայաստան այլևս չի լինելու: Արձանագրել, որ սեփական թրիքայնության պատճառով հայրենիքը կորսվելու է»:

«ՉԻ». Ճիշտն ասած, այս քռագետին կշտամբել պետք չէ: Որովհետև ինքը տարիներ շարունակ կառուցողական առաջարկներով է հանդես եկել: 

Ոնց որ թե ինքն էր, չէ՞, առաջարկում ստեղծել Քուռ-Արաքսյան ինչ-որ պետություն, թե հանրապետություն: Բա սա առաջարկ չէ՞ր: Էն էլ կառուցողական: Մինչև հիմա ուժի մեջ է այդ առաջարկը:

Ու ով որ սա չի հասկանում, ուրեմն լող է տալիս սեփական թրիքայնության մեջ: Իսկ քանի որ Հայկ Մարտիրոսյանը ժողովրդին պարբերաբար համեմատում է խոշոր եղջերավոր անասունների, նախիրների հետ, ստացվում է, որ ժողովուրդն է թաթախված սեփական թրիքայնության մեջ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   733 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ