Կանադայում Հայաստանի նախկին դեսպան Արա Պապյանը գրել է. «Զարմանում եմ՝ դեռ կան մարդիկ, որ չեն հասկացել, որ Արցախի վերջին պատերազմը Ռուսաստանի կողմից իրականացված փայլուն օպերացիա էր։ Երբ առանց զոհ տալու, իհարկե ինչպես միշտ մեր արյան գնով, լուծեց Ադրբեջանում ռուսական ռազմաբազա տեղակայելու հարցը։
Զզվում եմ, երբ ինձ հերթական անգամ օգտագործված եմ զգում»:
«ՉԻ». Ճիշտն ասած, Արա Պապյանը մեր մեղքը գալիս է: Այսքան տարի զբաղվել քաղաքականությամբ կամ դիվանագիտական գործունեությամբ ու պարբերաբար օգտագործված զգալ... դա մի ուրիշ ձևի տառապանք է:
Ընդհանրապես, եթե ինչ-որ մեկն իրեն օգտագործված է զգում, նշանակում է, նա թույլ է տվել, որ իրեն օգտագործեն: Իսկ ովքե՞ր են թույլ տալիս, որ իրենց օգտագործեն: Ահագին մտածեցինք, բայց այդպես էլ չգտանք ալեգորիկ, փոխաբերական իմաստ ունեցող այն բառը, որը կբնորոշեր այս կատեգորիայի մարդկանց: Կոնկրետ բառը չենք ցանկանում նշել:
Մեր անկեղծ խորհուրդը Արա Պապյանին. մի զբաղվեք քաղաքականությամբ, մենք էլ ենք զզվում, երբ ձեզ հերթական անգամ օգտագործում են:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: