...

Անկախությունից մինչև խղճուկ գոյատևում

Անկախությունից մինչև խղճուկ գոյատևում

Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, որում մասնավորապես ասված է. «Այսօր Արցախի պետականության պահպանման գրավականը ձեր՝ սեփական հողի վրա ապրելու և այն շենացնելու անկոտրում կամքն է»:

Նիկոլ Փաշինյանն իր շնորհավորական ուղերձում նշել է. «Այս պատերազմը, չնայած հակառակորդի գործադրած բոլոր ջանքերին, չհասավ իր նպատակին։ Արցախն այսօր թեկուզ վիրավոր, բայց կանգուն է և ունի Հայաստանի և համայն հայության ամբողջական աջակցությունն ու զորակցությունը»:

«ՉԻ». Արցախի անկախության օրն այսքան տխուր մթնոլորտում դեռևս չի նշվել: Անկախության և արժանապատիվ կյանքի համար հիմքերը, որոնք դրվեցին 1990-ականներին, լրիվ խարխլված են: Ու հիմա ոչ թե անկախության, այլ գոյատևության խնդիր է դրված:

Մենք ներկայացրել ենք երկու հոգու շնորհավորական ուղերձ, որոնք, եթե անկեղծ լինենք, դժվար է առանց սարկազմի կամ զայրույթի ընթերցել: Մարդիկ, որոնցից մեկը սկսեց, մյուսն ավարտին հասցրեց Արցախը աղետի առջև կանգնեցնելու գործընթացը:

Որովհետև սեփական հողի վրա ապրելու և այն շենացնելու անկոտրում կամքի մասին խոսում է մի մարդ, որը տարիներ առաջ այդ հողը թողել և հեռացել է՝ երբևիցե այնտեղ չվերադառնալու հաստատակամությամբ, մարդ, որի օրոք այդ հողի վրա բնակվողների թիվն անընդհատ նվազել է: 

Որովհետև Արցախի կանգուն լինելու մասին խոսում է մի մարդ, որի օրոք Ադրբեջանը հասավ իր առջև դրած առաջնահերթ նպատակներին, բայց ասում է, որ չի հասել: Որի օրոք Արցախի գոյության միակ գրավականը դարձել է օտարի բանակը, ոչ թե հայն ու նրա զինվորը: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   901 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ